Եվրոպան հեղեղված է մահացու հիվանդություններ փոխանցող «հրեշ» շնաճանճերով։ Ինչպես հաղորդում է Naked-Science-ը, խոշոր և ագրեսիվ Hyalomma lusitanicum շնաճանճերը ի սկզբանե ապրել են Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի արևադարձային կլիմայական գոտիներում: Սակայն մի քանի տասնամյակ առաջ նրանք հասել են Եվրոպա և սկսել ակտիվորեն տարածվել նրա տարածքով մեկ:

Ըստ բրիտանական The Sun պարբերականի՝ Hyalomma lusitanicum արյուն ծծող մակաբույծները չորս անգամ ավելի մեծ են, քան սովորական շնաճանճերը և կարող են հանդես գալ որպես Ղրիմ-Կոնգո վիրուսային հեմոռագիկ տենդի փոխանցող՝ դեպքերի 10-40% մահացությամբ: Մարդկանց կամ կենդանիների համար այս սուր վարակիչ հիվանդության դեմ պատվաստանյութ չկա:

Hyalomma lusitanicum-ն առանձնապես տարածված է Իսպանիայում և Իտալիայի հարավում: Որոշ տեղեկություններով դրանք արդեն հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Մալթայում, Գերմանիայում և նույնիսկ Շվեդիայում, իսկ մոտ ապագայում սարդակերպները կհասնեն Լեհաստան: