Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վարակի զոհերի թիվը հասել է 4033-ի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ներկայացված են հոկտեմբերի 8-ի տվյալները:
«Լիբերիայում մահացել է 2316 մարդ, Սիերա-Լեոնեում՝ 930, Գվինեայում՝ 778, Նիգերիայում՝ 8 մարդ: Բացի այդ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առանձին բռնկումների զոհ է դարձել 43 մարդ»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
Միաժամանակ, ըստ Reuters-ի, Էբոլա տենդով վարակվել է արդեն 8399 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 3879 զոհի եւ 8033 վարակվածների մասին:






