Նոր հետազոտության համաձայն՝ արական հակաբեղմնավորիչ գելը, որում համադրվում են երկու հորմոններ՝ սեգեստերոն ացետատը (նեստորոն) եւ տեստոստերոնը,  ավելի արագ է արգելակում սերմնաբջիջների արտադրությունը, քան տղամարդկանց ծնելիության վերահսկման փորձնական հորմոնալ մեթոդները, գրել է Medical Xpress-ը։

Բեթեսդի (Մերիլենդի նահանգ) առողջապահության ազգային ինստիտուտի հակաբեղմնավորիչների ստեղծման ծրագրի ղեկավար, ավագ գիտաշխատող Դիանա Բլայթի խոսքով՝ տեստոստերոնով բուժումը ինքնին սերմնաբջիջների արտադրությունը միջինն իջեցնում է 15 շաբաթով, իսկ սեգեստերոն ացետատի ավելացումն արագացնում է այդ ժամանակը եւ նվազեցնում տեստոստերոնի չափաբաժինը, որն անհրաժեշտ է սերմնաբջիջների արտադրությունն արգելակելու համար՝ միայն տեստոստերոնի ընդունման համեմատ։

Սեգեստերոն-տեստոստերոն գելի ամենօրյա օգտագործման դեպքում տեստոստերոնի մակարդակն արյան մեջ մնում է ֆիզիոլոգիական դիապազոնում՝ նորմալ սեռական ֆունկցիայի եւ անդրոգենային կախման այլ տեսակների պահպանման համար։

Սերմնաբջիջների ճնշման 2b փուլը սեգեստերոն-տեստոստերոն գելի միջազգային հետազոտման շրջանակում ավարտվել է։ Հետազոտության ընթացքում շարունակվում է հակաբեղմնավորման արդյունավետության, անվտանգության, ընդունելիության եւ վերականգնելիության ստուգումը բուժումը դադարեցնելուց հետո։