Արյան նոր անալիզը կարող է կանխատեսել՝ կվերադառնա՞ արդյոք կրծքագեղձի քաղցկեղը սքանավորումից տարիներ առաջ։

«Գերզգայուն» թեստը կարող է պարզել ուռուցքի ԴՆԹ հետքերը ռեցիդիվից առաջ, երբ բուժելն անհամեմատ ավելի դժվար է։ Հայտնաբերվել է, որ այդ մեթոդը թույլ է տալիս 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել, թե որ պացիենտների մոտ կվերադառնա քաղցկեղը, ինչը թույլ է տալիս բուժումն սկսել նախքան դրա անբուժելի դառնալը։

Անալիզը, որն ստացել է «հեղուկ բիոպսիա» անվանումը, օգտագործում է ողջ գենոմի սեքվենավորումը պացիենտի ԴՆԹ-ում գենետիկ արատների որոնման համար, որոնք կարող են լինել քաղցկեղի նշան, գրել է The Independent-ը։

Հետազոտողների խումբը Լոնդոնի Ուոռւցքաբանական ինստիտուտից (ICR) կատարել է 78 պացիենտների հետազոտություն, որոնք կրծքագեղձի քաղցկեղի տարբեր տեսակներ են ունեցել։

Թեստը պարզել է արյան 1 800 մուտացիաներ, որոնք արտադրում են քաղցկեղային բջիջները եւ հայտնի են որպես շրջանառվող ուռուցքային ԴՆԹ (շԴՆԹ)։ Այդ շԴՆԹ-ն հայտնաբերվել է 11 կանանց մոտ, որոնց դեպքում քաղցկեղը վերադարձել է։ Մյուս կանանցից ոչ մեկի մոտ ռեցիդիվ չի եղել։ Արյան անալիզները վերցվել են ախտորոշման կայացման պահին, իսկ հետո երկրորդ անգամ՝ վիրահատությունից եւ քիմիաթերապիայից հետո։ Այնուհետեւ այդ անալիզները կրկնվել են երեք ամիսը մեկ հաջորդ տարվա ընթացքում եւ հաջորդ վեց ամիսներին՝ հետագա հինգ տարիների ընթացքում։ Արյան անալիզը միջինը պարզել է քաղցկեղը ախտանշանների հայտնվելուց կամ սքանավորումից 15 ամիս առաջ։

Արդյունքների համաձայն, որոնք ներկայացվել են Չիկագոյում, կլինիկական օնկոլոգիայի ամերիկյան ընկերության համաժողովում, ամենավաղ փուլը 41 ամիս առաջն է՝ սքանավորմամբ ախտորոշումը հաստատելուց հետո։ Ուռուցքի ԴՆԹ հայտնաբերումը վիրահատությունից հետո կամ դիտարկումների ընթացքում ցանկացած պահի ցույց է տվել, որ պացիենտներն ունեն ռեցիդիվի ավելի բարձր ռիսկ ապագայում եւ ողջ մնալու ավելի ցածր հավանականություն։