Վերջին տարիներին շրջակա միջավայրի կայունությունն ու հանրային առողջապահության ոլորտը հայտնվել են եվրոպական պետությունների կառավարությունների ուշադրության կիզակետում։ Քանի որ կլիմայի փոփոխության ազդեցությունն ուժեղանում է, իսկ ավելի առողջ կենսապայմանների պահանջարկը՝ մեծանում, եվրոպական երկրները շարունակում են որդեգրել նորարարական ռազմավարություններ և քաղաքականություններ՝ նվազեցնելու շրջակա միջավայրին հասցվող վնասը և պաշտպանելու հանրային առողջությունը:
Վնասի նվազեցման գաղափարն ու ռազմավարությունները շարունակում են տարածվել, ուստի կարևոր է ուսումնասիրել տարբեր երկրների կողմից ընդունված բազմազան մոտեցումներն ու հաջողության պատմությունները։
Գերմանիա
Կլիմայի ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված իր գործունեության մեջ Գերմանիան աստիճանաբար սկսել է բացառել ածուխի օգտագործումը էլեկտրաէներգիա ստանալու համար՝ հույսը դնելով նորարարական այլընտրանքների վրա։ Սա Գերմանիային կտանի ավելի կայուն ուղիով, որը կոչվում է էներգիայի փոփոխություն կամ էներգիայի փոխակերպում, և թույլ կտա զգալիորեն նվազեցնել մթնոլորտ արտանետվող ծխի և դրա վնասակար ազդեցության ծավալը։ 2019թ․ դրությամբ էլեկտրաէներգիայի 43 տոկոսը արդեն գեներացվում էր վերականգնվող աղբյուրներից, ինպիսիք են քամու և արևի ուժգնությունից ստացված էլեկտրաէներգիան՝ շնորհիվ պետական ուժեղ աջակցության։
Երկրում մշակվում են նոր գործիքներ՝ ապահովելու կանաչ էներգիայի հասանելիությունն ամբողջ երկրում: Մինչև 2030 թվականը վերականգնվող աղբյուրները կկազմեն էլեկտրաէներգիայի համախառն սպառման 65 տոկոսը: Մինչև 2050թ․ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը պետք է զերծ լինի ջերմոցային գազերի արտազնետումից։ Քամու էներգիան վերականգնվող էներգիայի ամենակարևոր աղբյուրն է: 2019թ․ քամու էներգիան արդեն կազմում էր վերականգնվող աղբյուրներից ստացվող համախառն էլեկտրաէներգիայի 50 տոկոսից մի փոքր ավելին: Էներգիայի անցմանն ուղղված ջանքերին ավելի մեծ խթան տալու համար ծովային հողմակայանների դրված հզորությունը մինչև 2030 թվականը պետք է բարձրացվի մինչև 20 ԳՎտ՝ համաձայն Օֆշորային հողմային էներգիայի մասին օրենքի (Windenergie-auf-See-Gesetz) դրույթների: Մինչև 2038թ․ Գերմանիան աստիճանաբար կվերացնի ածուխի օգտագործումը էլեկտրաէներգիա արտադրելու համար։
Չեխիա
2019 թվականին Չեխիայի կառավարությունը հաստատել է կախվածություն առաջացնող վարքագծի կանխարգելման և վնասի նվազեցման ազգային 2019-2027թ․թ․ ռազմավարությունը, որը պարտավորեցնում է վարել վնասի նվազեցման ռազմավարություն ուղղված ծխախոտի, ալկոհոլի, ապօրինի նյութերի, օփիոիդների և մոլախաղերի կախվածության խնդիրը լուծելու համար: Ռազմավարությունը կյանքի կոչող առաջին Գործողությունների ծրագրով նախապատրաստել և հաստատել ծխախոտից կախվածության բուժման ընթացիկ հանձնարարականների վերանայումը վնասի նվազեցման տեսանկյունից։ Գործողությունների պլանը որն ընդունվել է 2023 թվականի ապրիլին, վերահաստատում է ռիսկի համաչափ քաղաքականության սկզբունքը` աջակցելու վնասի նվազեցմանը, հայտարարելով, որ անհրաժեշտ է առաջարկել հատուկ օրենսդրական պայմաններ, որոնք կաջակցեն ծխախոտի, նիկոտինի և հարակից արտադրանքների ավելի քիչ ռիսկային այլընտրանքներին՝ նվազեցնելով այրվող ծխախոտի սպառումը, և հետևաբար բարելավելով քաղաքացիների առողջությունը։
Դանիա
Վնասի նվազեցման գործում կարևոր քայլեր է անում նաև Դանիան։ Երկիրը շարժվում է դեպի կանաչ ապագա՝ ռազմավարական ծրագրով, որը ենթադրում է զգալիորեն խթանել էլեկտրական մեքենաների օգտագործումը՝ որպես այլընտրանք վառելիքով աշխատող մեքենաներին։ Կառավարության, քաղաքական կուսակցությունների ու բաժնետերերի միջև պայմանավորվածությունը հնարավորություն է ստեղծում քաղաքացիների համար էլեկտրական մեքենաներն ավելի հասանելի ու գրավիչ դարձնելու համար։ Այս համաձայնագրում կարևոր կետեր են հանդիսանում էլեկտրական ու հիբրիդ համակարգով աշխատող մեքենաների հարկման հատուկ պայմանների ստեղծման համար։ 2023-2026թթ․ այն աշխատակիցները, որոնք իրենց գործատուներից կստանան էլեկտրական մեքենաներ, 15,000 դանիական կրոն նվազեցում կունենան իրենց հարկերից։ Այս նվազեցումը վերաբերում է արտանետումներից զերծ մեքենաներին՝ ընկերություններին խրախուսելով ձեռք բերել էլեկտրական մեքենաներ։
Այս համաձայնագիրը ներկայացնում է Դանիայի նվիրումը կայուն ապագա կառուցելու գաղափարին, որտեղ էլեկլտրական մեքենաներով տեղափոխվելն ունի առանցքային դեր։
Ֆրանսիա
Վերականգնող էներգիայի զարգացումը նոր զարկ է ստացել նաև Ֆրանսիայում, որտեղ ազգային մակարդակով էլեկտրաէներգիայի արտադրության 20 տոկոսը պատկանում է արևային էներգիային։ 2023թ․ մարտին Ֆրանսիայի կառավարության կողմից ընդունված օրենքի համաաձայն խթանվելու է վերականգնող էներգիայի արտադրությունը։ Օրենքի նպատակն է նպաստել արևային էներգիայի զարգացմանը և մինչև 2050թ, արևային էներգիայի միջոցով շուրջ 100 ԳՎտ էներգիայի արտադրությանը։
ԵՄ
2013-2019 թվականներին ԵՄ-ում նաև լուրջ քայլեր են ձեռնարկվել ալկոհոլային խմիքներից ստացվող վնասը նվաեցնելու ուղղությամբ։ Մեծ տարածում է ստացել ոչ ալկոհոլային գինու վաճառքը, որի արտադրության ծավալն աճել է 0,59-ից մինչև 1,38 միլիարդ լիտր, արժեքը՝ 0,42-ից մինչև 1,28 միլիարդ եվրո, իսկ մեկ լիտրի արժեքը՝ 0,72-ից մինչև 0,93 եվրո/լ: 2019 թվականին ոչ ալկոհոլային գարեջրի տեսակարար կշիռը կազմել է գարեջրի ամբողջ ծավալի 3,8%-ը և արտադրված գարեջրի ողջ արժեքի 4,1%-ը։ Վաճառված արտադրության ծավալի 80,8%-ը բաժին է ընկել հինգ երկրների՝ Գերմանիային, Նիդեռլանդներին, Իսպանիային, Լեհաստանին և Չեխիային: Ամենամեծ արտահանողներն էին Նիդեռլանդները և Գերմանիան, մինչդեռ ներմուծումը բաշխված էր ավելի հավասար։ Մեկ շնչին բաժին ընկնող միջին թվացյալ սպառումը (2017–2019) ամենաբարձրն է եղել Չեխիայում, որին հաջորդում են Նիդեռլանդները, Իսպանիան, Լյուքսեմբուրգը և Գերմանիան։ Գերմանիան (30,5%), Իսպանիան (16,8%), Նիդեռլանդները (14,4%), Լեհաստանը (12,0%) և Չեխիան (7,1%): Նույն հինգ երկրներին, գումարած Ֆրանսիային, բաժին է ընկնում նաև վաճառված արտադրության արժեքի մեծ մասը՝ 88,3%։
Եվրոպական երկրների օրինակն ու ձեռք բերած հաջողությունները կարող են օգնել մյուս պետություններին իրենց ազգային քաղաքականություններն իրականացնելիս։ Կիրառելով ապացույցների վրա հիմնված այս մոտեցումները՝ ազգերը կարող են ճանապարհ հարթել դեպի ավելի առողջ, անվտանգ համայնքներ ամբողջ աշխարհում:






