Տանն աշխատելը հանգեցրել է սերմնաբջիջների ակտիվության իջեցման, բայց ոչ դրանց քանակի նվազման, տեղեկացրել է Daily Mail-ը։
Վերջերս կատարված հետազոտությունը, որտեղ ուսումնասիրվել են 44 աշխատանքների տվյալները, ցույց է տվել, որ սերմնաբջիջների քանակությունը ամբողջ աշխարհում տարեկան նվազում է 2,64 տոկոսով՝ սկսած 2000 թվականից։ Նոր աշխատանքը չի հաստատել այս եզրահանգումը։
Գիտնականներն ուսումնասիրել են 18-45 տարեկան 6 758 տղամարդկանց նմուշները։ Կենսաբանական նյութը հավաքվել է 2017-2022թթ.։ Վեց տարում սերմնաբջիջների խտությունն էապես չի փոխվել։ Սակայն նվազել է դրանց շարժունությունը. դրանք դարձել են պակաս ակտիվ։ Լողացող սերմնաբջիջների ընդհանուր թիվը կրճատվել է 16 տոկոսով 2019թ. եւ 22 տոկոսով 2022թ.։ Դա նշանակում է, որ սերմնաբջիջների շարժունությունը սկսել է նվազել COVID համավարակի սկզբում։
Չկա որեւէ ապացույց, որ SARS-CoV-2 վիրուսը ուղիղ ազդել է սերմնաբջիջների վրա։ Գիտնականները ենթադրում են, որ համավարակի հետ կապված փոփոխություններն աշխատանքային ռեժիմում, դիետայում եւ ֆիզիկական ակտիվության մակարդակներում կարող էին վնասել սերմնաբջիջներին։






