Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ավելորդ քաշ ունեցող երեխաներն այնքան էլ խելացի չեն իրենց բարեկազմ հասակակիցների համեմատ։ Բացի այդ, առաջինների մոտ բարձր է դեպրեսիայի առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 9-11 տարեկան ավելի քան 2 500 աղջիկների եւ 2 700 տղաների մտավոր ունակությունները հատուկ մտավոր թեստերի օգնությամբ։ Հետազոտության ընթացքում գնահատվել են փորձարկվողների բառապաշարը եւ մտածողության տրամաբանությունը։

Հետազոտությունն  սկսելուց երկու տարի հետո գիտնականները պարզել են, որ այն երեխաների մոտ, ովքեր ավելի վատ են հաղթահարել առաջադրանքները, մարմնի զանգվածի ինդեքսը միջինը 0,012 ով (1,6 տոկոս) ավելի բարձր է եղել։ Նաեւ պարզ է դարձել, որ ավելորդ քաշ ունեցող երեխաները ավելի հաճախ են դեպրեսիայի ախտանշաններ ունենում։

Հետազոտողները բացատրել են, որ անառողջ սնունդը ոչ ակտիվ կենսակերպի համադրությամբ առաջ է բերում երեխաների զարգացման խնդիրներ, որոնց թվում են գլխուղեղի ճակատամերձ կեղեւի գործունեության անցանկալի փոփոխությունները եւ աշխատանքային հիշողության անբավարարությունը։