ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ ընտանի մորուքավոր մողեսների հետ շփման պատճառով սալմոնելոզի բռնկման հետևանքով ինը նահանգում առնվազն 15 մարդ է հիվանդացել։

Հիվանդների իրական թիվը, հավանաբար, ավելի մեծ է և ավելի շատ նահանգներում է, քան մինչ այժմ գրանցված ինը, ուրբաթ հայտնել են գերատեսչության պաշտոնյաները:

Հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Նյու Յորքում՝ չորս, իսկ Կալիֆոռնիայում և Օհայոյում՝ երկու-երեքական։

Մեկական գրանցված դեպքով մյուս նահանգներն են Այովան, Օկլահոման, Տեխասը, Թենեսին, Հյուսիսային Կարոլինան և Ջորջիան:

Հիվանդացածների մեծ մասը եղել են մինչև 5 տարեկան երեխաներ, որոնցից չորսը հոսպիտալացվել են, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Սալմոնելոզի ախտանիշները ներառում են ջերմության բարձրացում, ստամոքսի ցավեր և փորլուծություն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս մորուքավոր վիշապների հետ շփվելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով և ջրով և երբեք չհամբուրել կամ գրկել դրանց:

Մարդկանց նաև խորհուրդ է տրվում չուտել և չխմել սողունների մոտ և հեռու պահել դրանց այն վայրերից, որտեղ երեխաները ուտում կամ խաղում են:

CDC-ի պաշտոնյաները նշում են, որ մինչև 5 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, 65 տարեկանից բարձր մարդիկ կամ թուլացած իմունային համակարգ ունեցողները պետք է խուսափեն մորուքավոր վիշապներին տանը պահելուց:

Մորուքավոր վիշապներն իրենց անունը ստացել են կզակի տակ աճող փշերի պատճառով։