ԱՄՆ իշխանությունները հաստատել են Ալցհայմերի հիվանդության բուժման համար նախատեսված երկրորդ դեղամիջոցը։ Kisunla ընկերության Eli Lilly դեղամիջոցն ի վիճակի է դանդաղեցնելու հիվանդության խորացումը: Դեղամիջոցը հիվանդներին օգնում է Ալցհայմերի վաղ փուլերում, գրում է ABC News-ը։

Անցյալ տարի հաստատվել էր ճապոնական Eisai դեղագործական ընկերության նմանատիպ՝ Leqembi դեղամիջոցը, գրում է Ամերիկայի ձայնը։ Kisunla-ն և Leqembi-ն լաբորատոր պայմաններում ստեղծված հակամարմիններ են, որոնք ներարկվում են ներերակային ճանապարհով:

Kisunla-ի փորձարկումները ցույց են տվել, որ այն դանդաղեցրել է հիվանդության սրացումը օգտագործելուց հետո մոտ յոթ ամիս անց: Սակայն դեղամիջոցն ունի պոտենցիալ վտանգավոր կողմնակի ազդեցություններ, մասնավորապես ուղեղի այտուցը: