Գոյություն ունեն ցանցաթաղանթի մոտ 300 հիվանդություններ, որոնք առաջանում են միայն մեկ գենի մուտացիայի արդյունքում, և դրանցից մեկը կուրության հանգեցնող Լեբերի բնածին ամավրոզիսն (Leber amaurosis) է։ Գիտատեխնոլոգիական «Սիրիուս» համալսարանի գիտնականները պատրաստ են փրկել երեխաների տեսողությունը, որոնք դարձել են այս պաթոլոգիայի պատանդները: Նրանք այս բնածին հիվանդության գենային թերապիայի նոր փոփոխված վեկտոր են մշակել։

Գենետիկ  մուտացիայով հրահրվող ցանցաթաղանթի հիվանդությունները շատ տարբեր են ինչպես կլինիկական դրսևորումներով, այնպես էլ ծանրության աստիճանով, գրում է «Սիրիուս հանդես»-ը։ Ավելին, դրանք բոլորն էլ զարգացման նմանատիպ մեխանիզմ ունեն, որն առնչվում  է ուղեղ մտնող նյարդային ազդանշանի տեսողական տեղեկատվության վերափոխման խախտմանը: Դա տեղի է ունենում աչքի ցանցաթաղանթի ֆոտոընկալիչների և օժանդակ բջիջների աշխատանքի խափանման պատճառով:

Լեբերի ամավրոզիսը ցանցաթաղանթի ժառանգական դիստրոֆիայի չափազանց հազվադեպ և ծանր ձև է, որի դեպքում մարդը վաղաժամ կորցնում է տեսողությունը: Ամենից հաճախ երեխաները պաթոլոգիան ժառանգում են աուտոսոմային ռեցեսիվ եղանակով: Աչքի ցանցաթաղանթի բջիջների զարգացմանն ու գործունեությանն ինչ-որ կերպ մասնակցող 26 գեների մուտացիաները կարող են հանգեցնել հիվանդության զարգացմանը: Դրանց թվում է AIPL1-ը, որի հաջորդականության փոփոխությունները հանգեցնում են Լեբերի ամավրոզիսի IV տեսակի: Այս գենը կենսական նշանակություն ունի ցանցաթաղանթի ֆոտոընկալիչ բջիջների աշխատանքի համար, և երբ դրանում տեղի ունենում են որոշակի մուտացիաներ, կատարվում է ցպիկների և անոթիկների անդառնալի դեգեներացիա։

Նման մոնոգեն հիվանդությունները հարմար են գենային թերապիայի համար, և հետազոտության այս ոլորտում արդեն առաջընթաց է նկատվում: 2017 թվականին RPE65 գենը թիրախավորող Luxturna դեղամիջոցը ներկայացվեց Լեբերի ամավրոզիսի II տեսակի բուժման համար: Դեղը ստեղծված է գենային թերապիայի համար ամենահեռանկարայինը համարվող ադենո ասոցացված վիրուսային վեկտորի (AAV) հիման վրա: Կան Լեբերի ամավրոզիսի այլ տեսակներ, ուստի երեխաներին տեսողությունը վերականգնելու եղանակների որոնումն այժմ եռուն շրջանում է:

ԱՄՆ-ում Luxturna-ով երկու աչքերի բուժումը մոտավորապես 850 հազար դոլար կարժենա։

Այս հարցում գլխավոր դժվարությունը իմունային պատասխանն է։ Վիրուսային մասնիկների և օտար նուկլեինաթթուների հյուսվածքի մեջ թափանցելուց հետո ակտիվանում է հակավիրուսային պաշտպանությունը: Իմունային համակարգը ձգտում է ազատվել անկոչ հյուրերից։ Ահա թե ինչու չափազանց դժվար է հասնել դեղամիջոցի հետ ներմուծված տրանսգենի երկարաժամկետ արտահայտմանը` պաթոլոգիայի պատճառած գենի շտկված տարբերակին:

Փորձելով լուծել այս խնդիրը՝ գիտնականները փոփոխում են տրանսգենը պարունակող սպիտակուցային կապսիդը կամ փոփոխություններ են կատարում թերապևտիկ գենով առաքված էքսպրեսիոն պարկուճում: Վերջին մոտեցումն ընտրել են «Սիրիուս» համալսարանի գիտնականները, որոնք ստեղծել են բարելավված արդյունավետ վեկտորային հաջորդականություն:

«Այսօր AAV վեկտորների վրա հիմնված գենային թերապիայի դեղամիջոցների մշակումը հետազոտության շատ խոստումնալից ոլորտ է: Մեր նախագծերում հատուկ ուշադրություն ենք դարձնում ձևափոխված վեկտորների ստեղծմանը, որոնք կապահովեն ցանկալի թերապևտիկ ազդեցությունն՝ առանց լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկի»,- պատմում է «Սիրիուս» համալսարանի գենային թերապիայի ոլորտում հեռարձակվող բժշկության գիտական ​​կենտրոնի գիտ​​ղեկավար Ալեքսանդր Կարաբելսկին։  Նա նշել, որ էքսպրեսիոն պարկուճների օպտիմացումը վեկտորների փոփոխման համար կիրառվող տեխնոլոգիաներից սոսկ մեկն է, որն առաջին հերթին ուղղված է դեղամիջոցի չափաբաժնի նվազեցմանը։

Փորձարարական արդյունքներն՝ ի պատասխան թերապիայի, իմունային արձագանքի նվազում են ցույց տվել: Հակաբորբոքային IL1RN գենի արտահայտությունը զգալիորեն ավելացել է, մինչդեռ IL6 և IL1RAPL մերձբորբոքային գեների էքսպրեսիան  նվազել է: Իսկ բուն՝ hAIPL1 տրանսգենի արտահայտությունը կայուն է մնացել:

«Այսօր AAV վեկտորների վրա հիմնված գենային թերապիայի դեղամիջոցների մշակումը հետազոտության շատ խոստումնալից ոլորտ է: Մեր նախագծերում հատուկ ուշադրություն ենք դարձնում ձևափոխված վեկտորների ստեղծմանը, որոնք կապահովեն ցանկալի թերապևտիկ ազդեցությունն՝ առանց լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկի»,- պատմում է «Սիրիուս» համալսարանի գենային թերապիայի ոլորտում հեռարձակվող բժշկության գիտական ​​կենտրոնի գիտ​​ղեկավար Ալեքսանդր Կարաբելսկին։  Նա նշել, որ էքսպրեսիոն պարկուճների օպտիմացումը վեկտորների փոփոխման համար կիրառվող տեխնոլոգիաներից սոսկ մեկն է, որն առաջին հերթին ուղղված է դեղամիջոցի չափաբաժնի նվազեցմանը։

Փորձարարական արդյունքներն՝ ի պատասխան թերապիայի պատասխանի, իմունային արձագանքի նվազում են ցույց տվել: Հակաբորբոքային IL1RN գենի էքսպրեսիան զգալիորեն ավելացել է, մինչդեռ IL6 և IL1RAPL պրոբորբոքային գեների արտահայտվածությունը նվազել է: Ինքը՝ hAIPL1 տրանսգենի արտահայտությունը կայուն է մնացել: