Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալությունը (IARC) տալկը դասակարգել է որպես հավանաբար քաղցկեղ առաջացնող նյութ, իսկ ակրիլոնիտրիլը քաղցկեղ առաջացնող նյութ է: Այս մասին հայտնում է AFP-ն։ Տալկը բնական հանքանյութ է, որն արդյունահանվում է աշխարհի շատ մասերում: Այն հայտնաբերվել է մանկական փոշու և կոսմետիկայի բազմաթիվ տեսակների մեջ: Ամենաշատը դրա ազդեցությանը ենթարկվում են  մարդիկ, ովքեր աշխատում են տալկի հետ։ 

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ տալկը մեծացնում է ձվարանների քաղցկեղի վտանգը, երբ օգտագործվում է սեռական օրգանների վրա: Որոշ ուսումնասիրություններում տալկը կարող է աղտոտված լինել քաղցկեղածին ասբեստով: Հետևաբար, տալկի և քաղցկեղի պատճառահետևանքային կապն ապացուցված չէ: Սակայն, ԱՀԿ-ն ընդունել է, որ որոշակի պայմաններում այս նյութը կարող է մեծացնել ուռուցքների առաջացման վտանգը։ Տալկը որպես հնարավոր քաղցկեղածին դասակարգելու որոշումը հիմնված էր «սահմանափակ ապացույցների» վրա, որ տալկը կարող է մարդկանց մոտ ձվարանների քաղցկեղ առաջացնել: Առնետների մոտ «բազմաթիվ ապացույցներ» կային, իսկ բջիջներում՝ «համոզիչ ապացույցներ»: Johnson & Johnson-ը 2020 թվականին հեռացրել է մանկական փոշին Հյուսիսային Ամերիկայի շուկայից: Այն նաև համաձայնել է վճարել 700 միլիոն դոլար՝ հարթելու այն մեղադրանքները, որ ընկերությունը մոլորեցրել է հաճախորդներին տալկի արտադրանքի անվտանգության վերաբերյալ: IARC-ն նաև որպես քաղցկեղ առաջացնող նյութ է դասակարֆել ակրիլոնիտրիլը: Գործակալությունը հայտարարել է, որ ակրիլոնիտրիլի եւ թոքերի քաղցկեղի կապն ապացուցված է, գրում է Gazeta.ru-ն։ Այն օգտագործվում է պլաստմասսայի, հագուստի գործվածքներ, գորգեր և այլ սպառողական ապրանքներ արտադրելու համար: