Գերմանիա Կառլսռուեի տեխնոլոգիական ինստիտուտի  գիտնականները հետազոտական ​​թիմի կազմում մշակել են 3D լազերային տպագրության եղանակ՝ փոխպատվաստման նպատակով անհատականացված եղջերաթաղանթներ ստեղծելու ուղղությամբ՝ օրգանիզմի  կողմից դրա մերժման ավելի ցածր ռիսկով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են   NEULAND 2024 կայքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մոտ երկու միլիոն մարդ եղջերաթաղանթի թափանցիկության կորստի պատճառով տառապում է կուրությունից: Պայմանները, որոնք կարող են հանգեցնել եղջերաթաղանթի կուրության, ներառում են վիրուսային կամ բակտերիալ վարակներ, կոնտակտային ոսպնյակների օգտագործումից ստացված վնասվածքներն ու այլ խնդիրներ, մասնավորապես, աչքերի չորությունը:

Թեև տեսողությունը վերականգնելու համար բժիշկները կարող են եղջերաթաղանթի փոխպատվաստում կատարել, սակայն դոնորների պակասը որոշ մարդկանց համար այդ տարբերակն անհասանելի է դարձնում: Ավելին, դոնորային եղջերաթաղանթի հյուսվածքը կարող է հանգեցնել մարդու օրգանիզմի կողմից մերժման ռեակցիաների, ինչպես լինում է այլ օրգանների փոխպատվաստման դեպքերում:

Նման գործողությունների արդյունավետությունը բարելավելու համար գիտնականները լազերային հիմքի վրա 3D տպագրության եղանակ են մշակել՝ փոխպատվաստման նպատակով անհատականացված եղջերաթաղանթներ ստեղծելու ուղղությամբ՝ օրգանիզմի  կողմից դրա մերժման ավելի ցածր ռիսկով: 3D տպագրության միջոցով եղջերաթաղանթների ստեղծման գործընթացում կիրառվում է անհատականացված կենսաներարկիչ, որը պատրաստված է փոխպատվաստման սպասող մարդու ցողունային բջիջներից և մաքուր, քիմիական ձևափոխված կոլագենից:

Գիտնականները նշել են, որ ապագայում հիվանդի վնասված հյուսվածքի վիրահատական ​​հեռացման ժամանակ բժիշկները կկարողանան 3D տպիչով նոր եղջերաթաղանթ տպել, ինչը կօգնի բազմակիորեն արագացնել փոխպատվաստման ստեղծման գործընթացը։

Հետազոտողների համոզմամբ՝ 3D տպիչով թողարկված անհատական եղջերաթաղանթի զարգացումը զգալիորեն կբարելավի և կպարզեցնի եղջերաթաղանթի վնասման հետևանքով կորցրած տեսողության վերականգնման գործընթացը։ Ներկայում գիտնականները նախքան աչքի հյուսվածքի 3D տպագրության նոր եղանակը կլինիկական պրակտիկայում ներդնելը լրացուցիչ փորձարկումներ են անոււմ։