Արյան քաղցկեղի և այլ քաղցկեղների դեմ պայքարելու համար մշակված դեղամիջոցները կարող են նաև օգնել բարելավելու ճառագայթային թերապիայի արդյունավետությունը չափահաս հիվանդների գլխուղեղում ամենից հաճախ ախտորոշվող ցածր աստիճանի չարորակ ուռուցքի դեպքում, ինչի մասին վկայում է նոր հետազոտությունը:
Մենինգիոմաները կազմում են ուղեղի բոլոր առաջնային ուռուցքների մոտ 36%-ը: Մենինգիոման, որը հայտնի է նաև որպես մենինգեալ ուռուցք, տիպիկ դանդաղ աճող ուռուցք է, որը ծագում է ուղեղի կարծր թաղանթից (ուղեղը և ողնուղեղը պատող թաղանթ)։ Ախտանիշները կախված են ուռուցքի տեղակայումից և առաջանում են հիմնականում ուղեղի հյուսվածքների ճնշման պատճառով։ Շատ դեպքերում առհասարակ ախտանիշներ չեն լինում։ Հիմնականում կարող են լինել ցնցումներ, թուլամտություն, քայլելու դժվարություն, տեսողության խանգարում, միակողմանի թուլություն և անմիզապահություն։
Շատերը կարող են վիրահատության միջոցով հաջողությամբ բուժվել, բայց ոմանք, որոնց հասանելիությունը վիրահատությանը դժվար է, պահանջում են ճառագայթային թերապիա: Սա կարող է զգալի կողմնակի ազդեցություններ առաջացնել և հանգեցնել ուղեղի ճառագայթիչ վնասվածքի, մինչդեռ ճառագայթային թերապիայի նկատմամբ դիմադրությունը կարող է անգամ ուռուցքի աճի հանգեցնել:
Հետազոտությունը, որը ղեկավարել են Պլիմութի համալսարանի գլխուղեղի ուռուցքների ուսումնասիրության կենտրոնի առաջնային փորձի գիտնականները, հանգամանորեն հետազոտել են այդ ճառագայթիչ վնասվածքի հետևանքները, ինչպես նաև փնտրել այն մեղմելու ուղիները:
Կիրառելով մենինգիոմայի բջիջները՝ հետազոտողները բացահայտել են, որ ճառագայթահարման հետևանքով առաջացած վնասը կարող է հանգեցնել բջիջների աճող քանակության հիստոն դեացետիլազ 6 (HDAC6) ֆերմենտի, որը ինչպես ավելի վաղ ապացուցվել էր, խթանում է ուռուցքի աճը: Սակայն մինչ ճառագայթային թերապիան կիրառելով HDAC6 Cay10603 ինհիբիտորը, գիտնականները կարողացան ճնշել բջիջների աճը և մեծացնել բջիջների մահը մենինգիոմայի նմուշներում:
Հետազոտությունը, որը հրապարակվել է EBioMedicine հանդեսում, ղեկավարել են դոկտոր Յուրի Նան և պրոֆեսոր Օլիվեր Հանեմանը։ Նրանք նշում են, որ իրենց բացահայտումները չարորակ մենինգիոմայի բուժման արդյունքները բարելավելու համար խոստումնալից մոտեցում են:
Հետազոտությունը նաև հիմնված է Պլիմութի համալսարանի գլխուղեղի ուռուցքների ուսումնասիրության կենտրոնի առաջնային փորձի լայնածավալ և շարունակական աշխատանքի վրա՝ ուղեղի ուռուցքներով հիվանդներին օգնելու համար ուսումնասիրելով արդեն հաստատված դեղամիջոցների ներուժը:






