Քվինսլենդի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչպես տարածված Haemophilus influenzae բակտերիան կամ հեմոֆիլային ցուպիկը կարող է մանիպուլացնել մարդու իմունային համակարգը: Հետազոտությունը հրապարակվել է PLOS Pathogens գիտական ամսագրում։
Haemophilus influenzae-ն տարածված պաթոգեն է, որն առաջացնում է բակտերիալ թոքաբորբ և շնչուղիների այլ վարակներ:
Ինչպես պարզել է թիմը, Haemophilus influenzae-ն ունի հատուկ հատկություն, որը թույլ է տալիս նրան «շփվել» մարդու իմունային համակարգի հետ և համոզել նրան, որ սպառնալիք չկա:
Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ կենդանի Haemophilus influenzae-ները ապաակտիվացնում են օրգանիզմի իմունային արձագանքը՝ կանխելով բորբոքման սկիզբը: Մանրէները տեղավորվում են շնչառական ուղիների մակերեսի բջիջներում և կարող են քրոնիկական վարակներ առաջացնել: Բացի այդ, վիրուսներով վարակվելիս Haemophilus influenzae-ի առկայությունը ծանրացնում է հիվանդության ընթացքը:
Հետազոտողները ասում են, որ այս բացահայտումը կօգնի մշակել բուժման նոր մեթոդներ, որոնք կբարձրացնեն իմունային համակարգի կարողությունը՝ հայտնաբերելու և վերացնելու պաթոգենը՝ նախքան դրա վնաս պատճառելը:






