Նորթումբիայի համալսարանի դոցենտ Շառլոտա Գորդոնը եւ ակադեմիական տեխնոլոգիաների բաժնի (ATS) վերլուծաբան Ռալֆ Հոլանդը դարձել են Diabetes Nursing Awards մրցանակի եզրափակչի մասնակիցներ Մեծ Բրիտանիայում, նոր էլեկտրոնային ուսումնական փաթեթի գործադրումից հետո, որը նվիրված է դիաբետի բուժմանը, գրել է News Medical Life Sciences-ը։
Գորդոնը եւ նրա թիմը ստեղծել են հատուկ մոդուլ, որն օգտագործում է արհեստական բանականությունը (ԱԲ) պացիենտների խորհրդատվության համար, որն ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսին են դեղամիջոցային բուժումը, գլյուկոզայի մակարդակի մոնիթորինգը եւ պացիենտների ուսուցանումը։
«Դիաբետ» մոդուլը Նորթումբրիայի համալսարանի բժշկական եւ սոցիալական պրակտիկայի ծրագրի մի մասն է, որը նախատեսված է նրանց աջակցելու համար, ովքեր արդեն աշխատում են առողջապահության եւ սոցիալական օգնության ոլորտում, ողջ գործունեության ընթացքում նրանց պրոֆեսիոնալ զարգացման նպատակով։
Այն ստեղծվել է, որպեսզի օգնի գործող ոչ մասնագետ բժիշկներին բարձրացնել շաքարային դիաբետ ունեցող պացիենտների խնամքի իրենց հմտությունները։ Ուսանողները սովորում են շաքարային դիաբետի մասնագետների մոտ եւ օգուտ ստանում իմիտացիոն պարապմունքներից, որոնք նվիրված են դեղերի ընդունման ժամանակ վարքի փոփոխություններին եւ սցենարներին։ ԱԲ-ի գծով խորացված խորհրդատվությունը պատրաստվել է այն բանի համար, որպեսզի ավելի լավ արձագանքեն այն վիճակներին, որոնք կարող են առաջանալ իրական կլինիկական պրակտիկայում պացիենտներին խնամելու հարցում։
Օգտագործելով հատուկ մշակված սցենարը՝ ուսանողները հնարավորություն են ստանում անվտանգ հետեւել պացիենտներին եւ փոխգործակցել նրանց հետ իմիտացվող իրադրությունում, ինչը թույլ կտա նրանց մտածել այն մասին, թե ինչպես ավելի լավ կլինի իրականացնել խորհրդատվությունը եւ ինչպես կարող են տարբեր գործոններն ազդել բուժման պլանների վրա, որոնք անհրաժեշտ են պացիենտներին։






