Բարձր զարկերակային ճնշումը՝ սրտի կաթվածի եւ ինսուլտի զարգացման այս գործոնը, բուժման ենթարկվող է, բայց հասուն բնակչության մոտավորապես մեկ քառորդը չգիտի դրա մասին, ասվում է նոր մեծ հետազոտության մեջ:
Իրենց հիվանդության մասին իմացողների մեջ կան շատերը ովքեր ի վիճակի չեն կարգավորել իրենց ճնշումը, ասաց հետազոտության առաջատար հեղինակ, Նեշվիլի Վանդերբիլտի Համալսարանի բժշկական դպրոցի սրտաբան, բժիշկ Ուչեչուկվու Սամպսոնը:
Սամպսոնի հետազոտության շրջանակներում ավելի քան 69,000 տղամարդ եւ կին հարցվել են, թե ինչքան հաճախ են նրանք բարձր զարկերակային ճշում ունենում: Նրանցից 57%-ը հաղորդել էր, որ ունեցել է բարձր զարկերակային ճնշում:
«Բարձր զարկերակային ճնշում ունենալու մասին հաղորդած մարդկանց շրջանում սեւամորթների ավելի քան կեսը եւ սպիտակամորթների կեսը ունեցել են չկարգավորվող զարկերակային ճնշում»,- ասաց Սամպսոնը: «Իսկ զարկերակային ճնշում չունեցողների մեջ, սեւամորթների համարյա քառորդը եւ սպիտակամորթների մեկ քառորդը ունեին բարձր զարկերակային ճնշում, բայց չգիտեին դրա մասին»,- նշեց նա, հաղորդում է Newsmax Health-ը:
Հետազոտության արդյունքներն ուսումնասիրած փորձագետի խոսքով, եզրակացույթունները ցույց են տալիս, որ բարձր զարկերակային ճնշումը բավականին տարածված երեւույթ է, եւ հնարավոր է, չի բուժվում երաշխպավորված կարգավորման սկզբունքների կիրառմամբ:
«Այս հետազոտությունը ցույց տվեց, որ բարձր զարկերակային ճնշումը շարունակում է մեծ խնդիր մնալ այս երկրում »,- ասաց Փենսիլվանիայի Պերելմանի համալսարանի բժշկական դպրոցի ինվազիվ սրտաբան եւ պրոֆեսոր, բժիշկ Դանիել Կոլանսկին:
Կոլանսկին ասաց, որ բժիշկները սովորաբար կառավարում են զարկերակային ճնշումը սովորական այցելությունների ժամանակ: Նա առաջարկեց հիվանդներին խոսել իրենց բժիշկների հետ. «Դուք պետք է ասեք, թե ինչքան է ձեր զարկերակային ճնշումը, արդյոք հեշտ է այն կառավարվում, եւ կա ուրիշ ինչ-որ բան, որ պետք է անել»:
Սամպսոնը նշեց, որ ավելի լիարժեք տեղեկություններ են պետք ՝ հասկանալու համար, թե ինչու այդքան շատ մարդ խորհրդատվություն չի ստանում գերճնշումը բուժելու համար:






