Գեպարանսուլֆատ պրոտեոգլիկանների (ԳՍՊԳ) մոլեկուլները կարող են դառնալ թիրախ Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլի դեմ դեղերի համար։ Այս մասին վկայում է Iscience ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Գեպարանսուլֆատ պրոտեոգլիկանները երկար մոլեկուլներ են, որրոնք կարող են «միանալ» տարբեր սպիտակուցների՝ փոխելով դրանց աշխատանքը։ Գիտնականները պարզել են, որ երբեմն դա հանգեցնում է բջջային անոմալիաների, այդ թվում Ալցհեյմեի հիվանդության ժամանակ։ Օրինակ, խախտվում է աուտոֆագիան (բջջի անպետք կամ հին մասերի կլանում)։ Այդ պատճառով բջիջները ավելի վատ են վերականգնվում եւ մաքրվում մնացորդներից։ Վատանում է նաեւ բջիջների մատակարարումն էներգիայով։

Փորձերը կատավել են մկների, ճանճերի եւ մարդու բջիջների վրա։ Դրանք ցույց են տվել, որ ԳՍՊԳ-ին ուղղված դեղերը կարող են լուծել վերոնշյալ խնդիրները։

Վերջերս ԱՄՆ-ում Ալցհեյմերի հիվանդության դեմ հավանության արժանացած դեղերը պայքարում են ուղեղի ամիլոիդ-սպիտակուցների դեմ։ Բայց դրանք ի հայտ են գալիս ուշ փուլերում, երբ արդեն հայտնաբերվել են դեմենցիայի ախտանշանները։ ԳՍՊԳ մոլեկուլները կդառնան թիրախ վաղ փուլերում դեմենցիայի դեմ պայքարի համար։ Այս մոտեցումը կարող է կանգնեցնել կամ վերացնել ուղեղի աշխատանքի խանգարումները։

ԳՍՊԳ-ն նաեւ մասնակցում է Պարկինսոնի հիվանդության եւ կողային ամիոթրոֆիկ սկլերոզի առաջացմանը։ Գիտնականների հայտնագործությունը կարող է ընկնել այդ հիվանդությունների դեմ պայքարի հիմքում։