Ամբողջ աշխարհում երեխաների պատվաստումները լճացում են ապրում են՝ դրանց մակարդակը նախաքովիդային ցուցանիշից դեռևս ցածր է։ Այս հարցի վերաբերյալ մտահոգություններ են արտահայտվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համատեղ զեկույցում։
Փորձագետները նշել են, որ երեխաների պատվաստումները համաշխարհային մասշտաբով կանգ են առել 2023 թվականին, ինչ արդյունքում մոտ 2,7 միլիոն երեխա 2019 թվականի [COVID-19] համավարակի մակարդակի համեմատ լիովին չի պատվաստվել կամ անբավարար աստիճանի պատվաստում է ստացել։
Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ անցյալ տարի դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի (DTP) պատվաստանյութի երեք չափաբաժին ստացած երեխաների թիվը «մնացել է 84% (108 միլիոն մարդ): Միևնույն ժամանակ, պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չստացած երեխաների թիվը 2022 թվականին 13,9 միլիոնից 2023 թվականին հասել է 14,5 միլիոնի։ Բացի դրանից, 6,5 միլիոն երեխա չի ստացել մանկության և վաղ մանկության հիվանդություններից պաշտպանվելու համար անհրաժեշտ DPT պատվաստանյութի երրորդ չափաբաժինը։
Պատվաստում չստացած երեխաների կեսից ավելին ապրում է առողջական փխրուն պայմաններով 31 երկրում, և երեխաները առանձնապես կանխարգելվող հիվանդությունների նկատմամբ են խոցելի:
«2022 թվականից ի վեր իմունացման (անվարակելի դարձնելու)՝ գործնականում անփոփոխ մնացած և դեռ 2019 թվականի մակարդակին չվերադարձած գլոբալ ընդգրկումը վկայող այս միտումներն ավելի մտահոգիչ են, և արտացոլում են առողջապահական ծառայությունների խափանումներին, լոգիստիկ մարտահրավերներին, պատվաստումներին, ինչպես նաև պատվաստումներ անելու անվճռականությանն ու հասանելիությանն առնչվող շարունակական մարտահրավերները»,- հայտարարել են ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ «պատվաստումների ցածր ծածկույթն արդեն իսկ հանգեցնում է կարմրուկի բռնկման»։
Հիվանդության դեմ իմունացումը «կանգ է առել՝ գրեթե 35 միլիոն երեխայի թողնելով անպաշտպան կամ միայն մասամբ պաշտպանված»։ 2023 թվականին սովորական բուժծառայությունների շրջանակում աշխարհի երեխաների միայն 83%-ն է ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, մինչդեռ երկրորդ չափաբաժինը ստացող երեխաների թիվը 2022 թվականի համեմատ փոքր-ինչ աճել է՝ հասնելով 74%-ի։
Ըստ զեկույցի՝ այս թվերը զգալիորեն ցածր են կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ 95% ընդգրկումից: Վերջին հինգ տարիների ընթացքում կարմրուկի բռնկումներ են գրանցվել 103 երկրոմ, որտեղ ապրում է աշխարհի նորածինների մոտ երեք քառորդը:
Պատվաստումների ցածր ընդգրկումը (80% կամ ավելի քիչ) եղել է նշված բռնկումների հիմնական գործոնը: Եվ ընդհակառակը, կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ընդգրկվածություն ունեցող 91 երկրներում բռնկումներ չեն գրանցվել:






