Այտուցային ժանտախտով վարակվելու վտանգը բարձր է մնում Մոնղոլիայի 15 այնակների (տարածաշրջանների) 81 շրջաններում՝ ամենամեծ պետական տոնակատարության՝ Նաադամ համազգային փառատոնի ավարտից հետո։ Այդ տոնի ավարտին քաղաքացիներն ակտիվորեն շրջում են երկրում։ Այս մասին տեղեկարել է Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը։
«Շատ բարձր է այտուցային ժանտախտով վարակվելու վտանգը Նաադամից հետո 15 այմակների 81 շրջաններում։ Ուստի հիշեցնում ենք շների եւ թակարդների օգնությամբ տարբագանների (դաշտային արջամկների) որսի, դրանց միսն ուտելու եւ մորթիները պահելու արգելքի մասին։ Թույլ մի տվեք երեխաներին խաղալ տարբագանների բների մոտ»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։ Առողջապահության նախարարությունում քաղաքացիներին հիշեցրել են, որ չի կարելի կպչել հիվանդ եւ սատկած արջամկներին։ Դրանց հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է շտապ տեղեկացնել բժշկական եւ համաճարակաբանական հաստատություններին։
Ժանտախտը էնդեմիկ հիվանդություն է Մոնղոլիայի եւ հարեւան երկրների համար։ Հիվանդությունը փոխանցում են կրծողները եւ դրանց վրա ապրող լվերը։ Հիվանդությունը փոխանցվում է հիվանդ կենդանուց մարդուն, այդ թվում դրանց մսի օգտագործման միջոցով։






