Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները պարզել են, որ անբարեկեցիկ  բնակավայրերում ապրող երեխաները ապահով շրջաններում ապրող երեխաների համեմատ երեք անգամ ավելի շատ են տառապում հիվանդանոցում ատամի հեռացում պահանջող ատամների ծանր քայքայումից։

Նրանքը ընդգծել են կանխարգելիչ ատամնաբուժության հավասար հասանելիության ապահովման խիստ անհրաժեշտությունը:

BMJ Public Health հանդեսում հրապարակված հետազոտության մեջ, նշվում է, որ գիտնականները վերլուծել են Լոնդոնի հյուսիս-արևելքում ապրող հինգից մինչև 16 տարեկան 600 հազար երեխաների չնույնականացված բժշկական  գրառումները և հիվանդանոցային քարտերը:

Հնգամյա հետազոտության ընթացքում 200 երեխայից մեկում ընդհանուր անզգայացման պայմաններում առնվազն մեկ ատամ են հանել: Այս երեխաների մեծ մասը մի քանի ատամ է հեռացրել:

Պարզվել է նաև, որ ավելի բարձր եկամուտ ունեցող ընտանիքներում ապրող երեխաների համեմատ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում ապրող երեխաների ատամները հեռացնելու կարիքը երեք անգամ ավելի շատ է եղել:

Որոշ էթնիկ խմբերի երեխաների շրջանում ևս ավելի հաճախ են ատամի հեռացում պահանջվել՝ սպիտակամորթ բրիտանական էթնիկ խմբերի երեխաների համեմատ: