Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Վիրջինիայի Տեխնոլոգիական ինստիտուտի թիմը հրապարակել է հոդված APL Bioengineering ամսագրում, որում հետազոտվում է նոր մեթոդը, որը մի գեղեցիկ օր կարող է օգտագործվել գլիոբլաստոմայի՝ գլխուղեղի մահացու եւ արագ զարգացող ուռուցքի բուժման համար։
Աշխատանքը հիմնված էլեկտրապորացիայի նախորդ հետազոտությունների վրա, որն ավելի շատ հայտնի է որպես H-FIRE. H-FIRE, գերնվազագույն ինվազիվ պրոցես, որն օգտագործում է ոչ ջերմային էլեկտրական խթանները քաղցկեղի բջիջների քայքայման համար։ Քաղցկեղը հատկապես գլխուղեղի, հեշտ չէ բուժելը։
«Մայր բնությունն այն ստեղծել է նրա համար, որ մենք չթունավորենք մեզ, բայց, ցավոք, դա այնպես է աշխատում, որ բոլոր ցածր մոլեկուլային դեղերի մոտ 99 տոկոսը չի հայտնվում ուղեղում եւ չի հասնում այնպիսի խտությունների, որոնք բավական կլինեին դրանց թերապեւտիկ էֆեկտի դրսեւորման համար։ Դա հատկապես հրատապ է քիմիաթերապիայի, կենսաբանական դեղերի կամ իմունաթերապիայի համար»,- գրում են հոդվածի հեղինակներ՝ Վիրջինիայի անասնաբուժական քոլեջի նյարդաբանության եւ նեյրովիրաբուժության դոկտոր-պրոֆեսոր Ջոն Ռոսմայլսը, եւ Մերլինեդից Դորսի Թեյլոր Մահինը։
Քառակուսի ալիքը, որը սովորաբար օգտագործվում է H-FIRE-ում, կատարում է երկակի գործառույթ. այն քայքայում է հեմատոէնցեֆալիկ պատնեշը ուռուցքի օջախի շուրջ՝ միաժամանակ ոչնչացնելով քաղցկեղի բջիջները։ Սակայն սա առաջին հետազոտությունն է, որում պատնեշի քայքայման համար օգտագործվել է սինուսոիդալ ալիքը։
Այս նոր մեթոդը անվանվում է իմպուլսային սինուսոիդալ էլեկտրապորացիա (B-SWE)։ Հետազոտողներն օգտագործել են մոդելը կրծողների վրա՝ ուսումնասիրելու համար սինուսոիդալ ալիքի ազդեցությունն ավելի ավանդական քառակուսի ձեւի ալիքի վրա։ Նրանք հայտնաբերել են, որ B-SWE-ն հանգեցնում է բջիջների եւ հյուսվածքների ավելի քիչ վնասման, բայց ավելի շատ են խախտում հեմատոէնցեֆալիկ պատնեշը։
Որոշ կլնիկական դեպքերում կատարյալ տարբերակ կլիներ ինչպես աբլյացիան, այնպես էլ հեմատոէնցեֆալիկ պատնեշի քայքայումը, բայց այլ դեպքերում հեմատոէնցեֆալիկ պատնեշի քայքայումը կարող է ավելի կարեւոր լինել բջիջների ոչնչացումից։ Օրինակ, եթե նեյրովիրաբույժը հեռացրել է տեսանելի ուռուցքային զանգվածը, սինուսոիդալ ազդանշանը կարող է օգտագործվել հեմատոէնցեֆալիկ պատնեշի քայքայման համար այդ տեղի շուրջ՝ թույլ տալով դեղին թափանցել ուղեղ եւ ոչնչացնել վեջին քաղցկեղային բջիջները։ B-SWE-ն կարող է հանգեցնել առողջ ուղեղային հյուսվածքի նվազագույն վնասվելուն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորական ուղղանկյուն ազդանշանները լավ են քայքայում հեմատոէնցեֆալիկ պատնեշը, բայց այս հետազոտությունը ցույց է տալիս, որ B-SWE-ն էլ ավելի լավ է քայքայում հեմատոէնցեֆալիկ պատնեշը։ Սա կարող է թույլ տալ հակաքաղցկեղային դեղերի մեծ քանակության՝ հասնել ուղեղին։
Հետազոտության ընթացքում գիտնականները բախվել են խնդրի. բացի հեմատոէնցեֆալիկ պատնեշի խախտման ուժեղացումից՝ նրանք հայտնաբերել են, որ սինուսոիդալ ալիքը եւս առաջացնում է նյարդամկանային կրճատումների ուժեղացում։
Այդ մկանային կրճատումները կարող են հանգեցնել օրգանի վնասման։ Սակայն, փոխելով B-SWE-ի չափաբաժինը, նրանք կարողացել են նվազեցնել դրանք՝ ապահովելով հեմատոէնցեֆալիկ պատնեշի խախտման մակարդակը, որը նման է ավելի բարձր չափաբաժնով մակարդակին։ Հաջորդ քայլը B-SWE էֆեկտների ուսումնասիրումն է՝ գլխուղեղի քաղցկեղի կենդանական մոդելի օգագործմամբ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է ալիքի սինուսոիդալ ձեւը դիմակայում H-FIRE ավանդական տեխնիկային։






