Դալասի հիվանդանոցներից մեկում Էրիկ Դունկանից Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված բուժքույրը՝ Նինա Ֆեմը ԱՄՆ-ի տարածում մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակված առաջին մարդն է դարձել: Միացյալ Նահանգների առողջապահության նախարարության հաղորդմամբ, բուժաշխատողի նկատմամբ իրականացված հետազոտության արդյունքներով վարակման վարկածը հաստատում է գտել:
26-ամյա բուժքույրը ԱՄՆ տարածքում Էբոլայով ախտորոշված առաջին հիվանդի՝ Էրիկ Դունկանի խնամքով էր զբաղվում: Վերջինս հոկտեմբերի 8-ին է մահացել:
Associated Press-ի հաղորդմամբ, Տեխաս նահանգի եւս 70՝ Դունկանի հետ շփման մեջ գտնված բուժաշխատողներ ներկայումս վերահսկողության տակ են առնված: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի փորձագետները նրանց վարակված լինելու հավանականությունը ես չեն բացառում:






