Հնդկաստանի հարավային Կերալա նահանգի իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում Նիպահ վիրուսից 14-ամյա տղայի մահից և բարձր ռիսկային խմբի 60 մարդու հայտնաբերումից հետո:
«Վարակված տղան մահացել է կիրակի օրը՝ սրտի կանգից հետո», - լրագրողներին ասել է նահանգի առողջապահության նախարար Վինա Ջորջը։
Կերալա նահանգի շրջանները առավել չափով են ենթարկված վիրուսի բռնկումներին, ասվում է անցյալ տարվա Reuters-ի ուսումնասիրության մեջ: Նիպահ վիրուսը, որը փոխանցվում է չղջիկներից և խոզերից, կարող է մահացու տենդ առաջացնել՝ հանգեցնելով մարդկանց ուղեղի այտուցմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Նիպահն առաջնահերթ պաթոգեն է համարում՝ համավարակ առաջացնելու պոտենցիալի պատճառով: Վարակը կանխելու կամ բուժելու համար պատվաստանյութ չկա:






