Կիպրոսում գրանցվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի դեպքերի աճ։ Դրա մասին երեքշաբթի հայտնել է կղզու Առողջապահության ազգային ծառայության (OKYPY) պաշտոնական ներկայացուցիչ Հարալամբոս Հարիլաուն։
Նա նշել է, որ «ընդհանուր բնակչության շրջանում նկատվում է Covid-ի դեպքերի աճ», և մինչ օրս թեստերի դրական պատասխան ունեցող 50 մարդ բուժվում է Կիպրոսի հիվանդանոցներում, սակայն, ըստ Հարիլաուի, Covid-ով հիվանդներից ոչ մեկն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում չեն, ուստի ներկա իրավիճակը բժիշկների մոտ առանձնապես անհանգստություն չի առաջացնում։
OKYPY-ում միաժամանակ կարծում են, որ Covid-ի դեպքերի աճով պայմանավորված հիվանդանոցների բաժանմունքների գերծանրաբեռնման վտանգ չկա: «Ինչպես նախկինում, հիմա էլ ունենք ծանր թոքաբորբի մի քանի դեպքեր։ Ունենք նաև թեթև ախտանշաններով մարդիկ, որոնք ուղեկցող առողջական խնդիրներ և թթվածնի կարիք ունեն, և ինչպես նաև մեղմ ախտանիշներով մարդիկ, ովքեր չեն կարող հակավիրուսային դեղամիջոցներ ընդունել, քանի որ դրանք փոխազդելու են այլ դեղամիջոցների հետ, որոնք արդեն ընդունում են: Այսպիսով, նրանք հիվանդանոց են գնում՝ ներերակային դեղամիջոցներով բուժում ստանալու նպատակով», - պարզաբանել է Հարիլաուն:
NHS-ի պաշտոնյան հայտնել է նաև, որ կղզում գրանցվել է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքերի աճ՝ հուլիսյան շոգին ավելի արագ փչացած մթերքների անզգույշ օգտագործման պատճառով: Հարիլաուն միաժամանակ Կիպրոսի բնակչությանը և այցելուներին խորհուրդ է տվել ուշադիր հետևել եղանակային ներկա պայմաններին ջերմային հյուծման կամ արևահարության հնարավոր նշաններին: Վերջինն այս ամառ կղզում արդեն մի քանի մահվան պատճառ է դարձել, որի ընթացքում հունիսյան միջին ջերմաստիճանը եղել է ամենաբարձր ռեկորդային ցուցանիշը:






