Քարդիֆի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են շաքարախտի զարգացման ժառանգական գործոնները։ Պարզվել է, որ 1-ին տեսակի շաքարային դիաբետով հիվանդ կանանց երեխաներն ավելի քիչ են տառապում այս հիվանդությունից։ Հետազոտությունը հրապարակվել է Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASD) պաշտոնական կայքում։
Գիտնականների թիմի եզրահանգումները հիմնված են 1-ին տիպի շաքարախտով 11 հազար 475 մարդու գենետիկ տվյալների ուսումնասիրության վրա:
Արդյունքները ցույց են տվել, որ 1-ին տեսակի շաքարախտով հիվանդ հայրերի երեխաների համեմատ, 1-ին տեսակի շաքարախտով հիվանդ կանանց երեխաները 1,8 անգամ ավելի քիչ են հիվանդացել դրանով:
Կարևոր նշանակություն է ունեցել նաև ծնողի ախտորոշման ժամանակը: 1-ին տեսակի շաքարային դիաբետով հիվանդ հոր համեմատ 1-ին տեսակի շաքարային դիաբետով հիվանդ մայրն, ըստ երևույթին, երեխային պաշտպանում է հիվանդությունից միայն այն դեպքում, եթե կինը հղիության ընթացքում տառապել է այդ հիվանդությունից:
«Միասնաբար, մեր արդյունքները ցույց են տալիս, որ 1-ին տեսակի շաքարային դիաբետից տառապող մոր, այլ ոչ թե՝ հոր հարաբերական պաշտպանությունը, երկարաժամկետ ազդեցություն է ունենում, որը շարունակվում է նաև հասուն տարիքում», - նշել են հետազոտության հեղինակները:






