Իրանում 2024 թվականի մարտի 21-ից առնվազն մեկ մարդ է մահացել դենգե վիրուսային  հիվանդության հետևանքներից։ Դրա մասին նշվել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների արձագանքման կենտրոնի զեկույցում։

Ըստ այդմ, մարտ ամսից ի վեր երկրում ընդհանուր առմամբ դենգե տենդի 152 դեպք է գրանցվել։ Բացառությամբ մեկ անձի, բոլոր հիվանդներն Իրանի քաղաքացիներ են, որոնցից 130-ը մեկնել են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ վարակի դրական թեստ ստանալուց կարճ ժամանակ առաջ, 7-ը՝ Պակիստան, իսկ 12-ը չեն լքել Իսլամական Հանրապետության սահմանները։

Գերատեսչության տվյալներով՝ Aedes aegypti և Aedes albopictus հիվանդությունը կրող մոծակները տարածված են Իրանի հարավային Բուշեհր, Սիստան և Բելուջիստան, Ֆարս և Հորմոզգան, ինչպես նաև Իրանի հյուսիսային Արդաբիլ, Գիլյան և Մազանդերան նահանգներում:

Հուլիսի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Իրանում դենգե տենդի հետագա տարածման վտանգը խիստ բարձր է գնահատել։

Դենգե վիրուսը միաժամանակ Զիկա տենդի, տիզերից փոխանցվող էնցեֆալիտի, հեմոռագիկ տենդի և մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների հարուցիչը ներառող ֆլավիվիրուսներից է։ Այս հարուցիչը, որը փոխանցվում է Aedes aegypti տեսակի մոծակների միջոցով. տարածված է Եվրասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի արևադարձային և հասարակածային շրջաններում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ տարեկան մինչև 400 միլիոն մարդ վարակվում է դենգե տենդով,  ընդ որում սույն վիրուսային հիվանդության դեմ բուժում կամ պատվաստանյութ դեռևս գյություն չունի։