Մոնրեալի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ծայրահեղ շոգը կարող է մեծացնել սրտամկանի ախտանշան չունեցող իշեմիայի վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine (AIM) բժշկագիտական հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել են միջին տարիքը 28 տարեկան 20 առողջ երիտասարդներ, միջին տարիքը՝ 67 տարեկան 21 առողջ տարեց և ՝ սրտի իշեմիկ հիվանդությունից (CHD) տառապող 70 տարեկան 20 տարեցներ:

Փորձարկվողներին հանձնարարվել է մնալ օդի ջերմաստիճանը փոխելու սարքավորումներով հագեցած հատուկ սենյակում։ Գիտնականները «տաքացրել են» սենյակը այնքան ժամանակ, մինչև կամավորների մարմնի ներքին ջերմաստիճանը բարձրացել է 1,5 աստիճանով ըստ Ցելսիուսի։

Արյան շրջանառության րոպե ծավալը (սրտի փորոքների՝ րոպեում արտանետվող արյան քանակը) չափվել է փորձի մեկնարկից առաջ և սենյակի ջերմաստիճանի յուրաքանչյուր բարձրացման համար 0,5°C-ով: Արդյունքները ցույց են տվել, որ մարմնի ջերմաստիճանի յուրաքանչյուր 1,5°C-ով բարձրացման դեպքում արյան շրջանառությունն առողջ երիտասարդների շրջանում աճում է 0,8 մլ/րոպե/գ-ով,  առողջ տարեցների շրջանում 0,7 մլ/րոպե/գ-ով  և  սրտի իշեմիկ հիվանդությամբ տարեցների շրջանում՝ 6 մլ/րոպե/գ-ով:

Հետազոտողները նշել են, որ հանգստի ժամանակ արյան շրջանառության աճը վկայում է սրտանոթային գործողության ռիսկի բարձրացման մասին:

Միաժամանակ պարզվել է, որ սրտի իշեմիկ հիվանդությունից տառապող տարեց մասնակիցների 35%-ի շրջանում գերտաքացումից սրտամկանի ախտանիշ չունեցող սուր իշեմիայի նշաններ են ի հայտ եկել: Այս վիճակը սրտի մկանների բջիջներին թթվածնի և սննդանյութերի խրոնիկ անբավարար մատակարարման հետևանքով է առաջանում:

Սրտամկանի սուր կամ անախտանիշ իշեմիայի դեպքում արյան մեջ սրտամկանների թթվածնային քաղցը չի ուղեկցվում ցավոտ նոպաով և հայտնաբերվում է միայն գործիքային հետազոտության եղանակների օգնությամբ։ Սակայն այս վիճակը ոչ պակաս վտանգավոր է, քան արտահայտված ծանր իշեմիան՝ այն սրտամկանի ինֆարկտ կամ սրտի կանգ կարող է ի հայտ բերել։