Համակցված արյան հետազոտությունը ճանաչողական ունակությունների անկման վերաբերյալ մինչև 90% ճշգրտությամբ որոշում է՝ արդյոք հիշողության կորուստը Ալցհայմերի հիվանդության հետևանքո՞վ է պայմանավորված, թե՞ ոչ, նշում է CNN-ը:

Արյան հետազոտության բաղադրիչներից է մի քանի կենսամարկերներից մեկը համարվող ֆոսֆորիլացված տաու p-tau217 սպիտակուցը, որը գիտնականները կիրառում են հիվանդության վաղ փուլերում մեղմ ճանաչողական ունակությունների խանգարումների և Ալցհայմերի հիվանդության ախտորոշման համար: Սաստկացող պաթոլոգիայով հիվանդների շրջանում արյան մեջ տաու սպիտակուցի մակարդակի բարձրացում է նկատվել։

Նոր հետազոտությունը համատեղել է p-tau217-ի արյան թեստը Ալցհայմերի հիվանդության մեկ այլ կենսամարկերի՝ ամիլոիդ բետա-ի հետ: Ուղեղում ամիլոիդ բետա և տաու սպիտակուցների առկայությունը Ալցհայմերի հիվանդության բնորոշ ախտանշանն է: Փորձագետները համոզմամբ՝ հետազոտությունն ավելի արդյունավետ թերապիայի և դեղամիջոցների մշակման հույս է ներշնչում: