Կոլումբիայի համալսարանին առընթեր Մայլմանի  Հանրային առողջության դպրոցի գիտնականները հայտարարել են, որ կանոնավոր վարժությունները կարող են նվազեցնել շաքարախտից մահվան վտանգը։ Արդյունքները հրապարակված են Diabetes Care (DiaCare) կայքում։

Հետազոտողները վերլուծել են ախտորոշված ​​շաքարային դիաբետով 20 տարեկանից բարձր մարդկանց առողջության և ապրելակերպի մասին տեղեկությունը: Հարցվածների կեսը հինգ տարի կամ ավելի քիչ տառապել է հիվանդությունից, իսկ 34%-ը ավելի քան 10 տարի տառապել է այդ հիվանդությունից։ Մասնակիցները մշտադիտարկվել են հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Նրանք գիտնականներին պարբերաբար տեղեկացրել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակի և մարզումների ժամանակացույցի փոփոխությունների մասին:

Դիտարկման փուլում գիտնականներն արձանագրել են մահաբեր վախճանների թիվը։ Պարզվել է, որ շաբաթական 10 րոպեից պակաս մարզվող մարդկանց շրջանում տարբեր պատճառներով (ներառյալ շաքարախտի բարդությունների) վաղաժամ մահվան վտանգն ամենաբարձրն է եղել։

Գիտնականների կարծիքով՝ առողջապահության ոլորտի մասնագետները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն երկարատև նստակյաց աշխատանքով զբաղվող մարդկանց ֆիզիկական ակտիվության խրախուսմանը։ Դրանց թվին են պատկանում վարորդները և գրասենյակային աշխատողները: