Ճապոնիայի Kyushu համալսարանի գիտնականները կարևոր քայլ են կատարել լուրջ հիվանդության՝ կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող մտացրիվ սկլերոզի (MS) բուժման գործում: Scientific Reports պորտալում հրապարակված հետազոտության ընթացքում թիմը հայտնաբերել է նոր թերապևտիկ թիրախ՝ վերջին փուլերի հասած MS-ի բուժման համար:

Գիտնականները պարզել են, որ Cx43 սպիտակուցը առանցքային դեր է խաղում մտացրիվ սկլերոզի առաջացման գործում, գրում է Planet Today-ը։ Հիվանդության խրոնիկական փուլերում, ինչպես նաև նրա կենդանական մոդելում՝ փորձարարական աուտոիմուն էնցեֆալիտում (EAE), ՝ աստրոգլիա կոչվող հատուկ բջիջների քանակի ավելացման պատճառով Cx43-ի արտահայտվածության աճ է նկատվում:

Cx43-ի դերը ստուգելու համար օգտագործվել է INI-0602 արգելափակիչը, որն ի վիճակիէ ներթափանցել կենտրոնական նյարդային համակարգ։ Խրոնիկական EAE-ով մկներին երկու օրը մեկ՝ հիվանդության սկզբից 17-ից 50-րդ օրերը INI-0602 է ներարկվել: Հետազոտությունը ցույց է տվել, որ այս մկների օրգանիզմում նկատվել է ախտանիշների զգալի բարելավում, բորբոքման նվազում և ողնուղեղի վնասված նյարդաթելերի քանակի պակասեցում:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ INI-0602-ով բուժումը նվազեցրել է որոշ տեսակի իմունային բջիջների և բորբոքային պրոտեինների քանակը, ինչը վկայում է դրա պոտենցիալ արդյունավետությունը MS-ի բուժման գործում: Բացի դրանից, լաբորատոր պայմաններում INI-0602-ը ճնշել է Cx43 սպիտակուցի ակտիվությունը աստղագլիալ բջիջներում, ինչը միաժամանակ հաստատում է դրա թերապևտիկ ներուժը:

Այսպիսով, Cx43 սպիկակուցը կարող է դառնալ մտացրիվ սկլերոզի խրոնիկական ձևերի բուժման նոր թիրախ, ինչը արդյունավետ թերապևտիկ ռազմավարությունների մշակման համար նոր հնարավորություններ է ընձեռում։