Էբոլա հեմորագիկ տենդի մահացության մակարդակն աճել է, հասնելով վարակվածների թվի 70%–ի։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Ավելի վաղ ԱՀԿ–ն հայտնել էր, որ ներկայիս համաճարակի ժամանակ մահացությունը 60% է կազմում։ Ընդհանուր առմամբ, Էբոլա հեմոռագիկ տենդի մահացության մակարդակը վարակվածների շրջանում կարող է 90%–ի հասնել, տեղեկացնում է Associated Press–ը։
Հիշեցնենք, որ 2014 թվականին Էբոլայի զոհ են դարձել 4400 մարդ, վարակվածների թիվը մոտենում է 9000–ի։ Առավել մեծ չափով տուժել են Լիբերիան, Սիերա Լեոնեն, Նիգերիան եւ Գվինեան։






