Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ սուսանակը (գոնորեա) դառնում է ավելի կայուն հակաբիոտիկների հանդեպ եւ ապագայում կարող է դառնալ անբուժելի, քանի որ հաշվետվությոնը վկայում է Անգլիայում հիվանդության դեպքերի աճի մասին, տեղեկացրել է The Guardian-ը։
Բրիտանական ԶԼՄ-ները ընդգծում են, որ անցած տարի Անգլիայում ախտորոշվել է սուսանակի մոտ 85 000 դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1918-ից ի վեր։
Չբուժվելու դեպքում սուսանակը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, ներառյալ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները եւ անպտղությունը։
Դեպքերի մեծ մասը տրվվում է բուժման։ Բայց վերջին ժամանակներս նկատվում է «ցեֆտրիակսոնի հանդեպ ռեզիստենտության» ավելացում, դա «առաջին գծի» հակաբիոտիկ է, որը սովորաբար օգտագործում են այս սեռավարակայի բուժման համար։






