Քեմբրիջի համալսարանի հետազոտողները ենթադրում են, որ մագնիսառեզոնանսային շերտագրությունը (MRI) դիֆուզիոն տենզորի պատկերավորմանը (DTI) զուգահեռ կարող է զգալի փոփոխություն կատարել ուղեղի ցնցումով հիվանդներից յուրաքանչյուր երրորդին հայտնաբերելու հարցում, որոնց մեջ կարող են ի հայտ գալ անփոփոխ, կյանքի հետ անհամատեղելի ախտանիշներ:

Ուղեղի ցնցումը, որով ամեն տարի հիվանդանում է յուրաքանչյուր 200 եվրոպացուց մեկը, ստիպում է միլիոնավոր մարդկանց գլխի վնասվածքների կապակցությամբ շտապ օգնություն դիմել և իրենից հետո լուրջ կողմնակի բարդություններ է թողնում, գրում է News Medical-ը։

Չնայած ուղեղի ցնցումների գնահատման համար համակարգչային տոմոգրաֆիայի լայն կիրառմանը, դրանք ուղեղի ցնցումների դեպքերի 10%-ից պակաս դեպքում են շեղումներ հայտնաբերում: Սակայն հիվանդանոցից դուրս գրված հիվանդների 30-40%-ի շրջանում, միևնույնն է՝ նկատվում է ծանր և երկարատև ախտանիշներ, ինչպիսին են հոգնածությունը, հիշողությանն ու հոգեկան խանգարմանն առնչվող խնդիրներ:

Ադդենբրուկի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի և շտապ օգնության բժիշկը դոկտոր Վիրջինիա Նյուքոմբը, և eClinicalMedicine բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության հեղինակը, ընթացիկ հսկողության ընթացակարգերի որոշակի անհամազորություն (ոչ ադեկվատություն) է արձանագրել:

Նրա կարծիքով՝ շատ հիվանդներ, չունենալով վնասվածքների օբյեկտիվ ապացույցներ, մասնավորապես՝ուղեղի սկանավորման արդյունքներ, հարկադրված են լինում բժիշկներին ստիպելու լուրջ վերաբերվել իրենց ախտանիշներին: Այդ «թաքնված հիվանդությունը» հաճախ մնում է չճանաչված՝ թողնելով հիվանդներին առանց անհրաժեշտ աջակցության:

Նյուքոմբը և նրա թիմը ցույց են տվել, որ մագնիսառեզոնանսային շերտագրության (MRI) առաջադեմ տեխնիկան՝ դիֆուզիոն տենզորի պատկերավորմանը (DTI) կարող է զգալիորեն բարելավել ուղեղի ցնցումով հիվանդների ախտորոշման ճշգրտությունը, որոնց համակարգչային տոմոգրաֆիան (CT) շեղումներ առողջական ցույց չի տվել: Չափելով ուղեղի հյուսվածքներում ջրի մոլեկուլների շարժումը՝ DTI-ն հնարավորություն է ընձեռում ուղեղի սպիտակ նյութի մասին հանգամանալից պատկերներ ստանալ:

Հետազոտությունը, որի ընթացքում ավելի քան 1000 հիվանդների տվյալների վերլուծությունը պարզել է, որ DTI-ի գնահատականներն ախտորոշող մոդելներում ներառելը բարելավում է ախտորոշման ճշգրտությունը 69%-ից հասցնելով մինչև 82%՝ վերականգնման առավել վատ հեռանկարներ ունեցող հիվանդների նույնականացնելիս: Հետազոտությունը միաժամանակ ուսումնասիրել է արյան կենսամարկերները՝ իբրև ուղեղի ցնցումների կանխատեսումը բարելավելու ունակ հնարավոր գործիքներ:

Որոշ սպիտակուցներ՝ գլիալ ֆիբրիլյար թթվային սպիտակուցը (GFAP) և նեյրոֆիլամենտային լույսը (NFL), թեև վերջնական չեն, բայց խոստումնալից են հայտնաբերելու համար DTI սկանավորումից օգտվող հիվանդներին: Այս առաջընթացը զգալի ազդեցություն ունի հանրային առողջության ոլորտում, քանի որ առողջապահական ծառայություններ մատուցողները հաճախ ուղեղի ցնցումով բոլոր հիվանդներին կանոնավոր կերպով վերահսկելու ռեսուրսներ չունեն, ինչը երկարատև ախտանիշների վտանգի ենթարկվածների ճշգրիտ նույնականացումը խիստ կարևոր է դարձնում:

Հետազոտական ​​թիմը մտադիր է շարունակելու ուսումնասիրել արյան կենսամարկերների, ինչպես նաև տարբեր ախտորոշիչ գործիքների՝ ախտանիշների գնահատման, արյան թեստերի և ուղեղի սկանավորման դերակատարությունը: