Պակիստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները ուրբաթ հայտարարել են «կապկածաղկով» վարակման տարվա առաջին դեպքի մասին: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային արտակարգ դրություն էր հայտարարել հիվանդության տարածման կապակցությամբ, հաղորդում է AFP-ն։
«Հիվանդը ժամանել է Պարսից ծոցի երկրից»,- ըստ Ֆրանսպրեսի՝ ասված է երկրի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Պակիստանից հիվանդը Խայբեր Փախտունխվա նահանգում ապաքինվող 34-ամյա տղամարդ է, ասել է երկրի հանրային առողջապահության վարչության տնօրեն Իրշադ Ռողանին։
«Այս վարակը... սա առաջին հաստատված դեպքն է, որ ունենք այս տարի»,- ասել է նա։ Նա հավելել է, որ իրենք նմուշներ են ուղարկել Իսլամաբադ՝ շտամի գենետիկական սեքվենավորման՝ չճյուղավորված կենսապոլիմերի (սպիտակուցներ, ԴՆԹ, և այլն) առաջնային կառուցվածքի որոշում համար: Կենսապոլիմերների սեքվենավորումը՝ դրանց ամինաթթուների կամ նուկլեոտիդների հաջորդականության որոշումն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ հայտարարեց նոր շտամի արագ տարածման մասին:
Աֆրիկայում մոլեգնող Clade 1b-ը, որը միջազգային մտահոգության տեղիք է տալիս հանրային առողջությանը, ամենալուրջ ահազանգն է, որը կարելի է բարձրաձայնել:
ՄԱԿ-ի գործակալությունը այս տարի Կոնգոյում գրանցել է ավելի քան 14 հազար դեպք և 524 մահ, ինչը գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը:
Հինգշաբթի Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հայտնել է, որն առաջինն Աֆրիկայում ախտորոշված 1b ենթադասին պատկանող վարակի դեպքն է:






