Սինայ լեռան Իկանի բժշկության դպրոցի գիտնականները հայտնաբերել են արտաբջջային վեզիկուլներ (EVS) անվանումով հայտնի մանր մասնիկների մեջ փաթեթավորված ՌՆԹ-ի նոր դաս, որն ընդունակ է արմատապես փոխել քաղցկեղի և այլ հիվանդությունների ախտորոշման եղանակները:

Թիմը պարզել է, որ այս մոլեկուլները քաղցկեղի առկայության դեպքում փոփոխվում են՝ ցույց տալով նրանց ներուժը որպես շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման կենսամարկեր կամ իբրև թերապիայի թիրախ: Գիտական  աշխատանքը հրապարակվել է Journal of Extracellular Vesicles գիտաբժշկական հանդեսի առցանց համարում։

Հետազոտող թիմը ՌՆԹ-ի այս մոլեկուլներին անվանել է «EV-UGR» (գենոմի՝ արտաբջջային վեզիկուլներին առնչվող անոտացիայի չենթարկված հատվածների հապավվումը)՝ դրանք շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների արյան և մեզի մեջ հայտնաբերելուց հետո:

UGR-ը հաճախ մարդու գենոմի «մութ նյութ» են անվանում: Ենթադրվում է, որ դրանք կարևոր դեր են խաղում գեների միացման և անջատման և գենետիկական ցուցումների սպիտակուցների փոխհաղորդման գործում:

Արտբջջային վեզիկուլներն ու էկզոսոմները մարդու մազի հաստությունից մոտ 1000 անգամ ավելի փոքր մանր նանոմասնիկներ, որոնք արտազատվում են կենսահեղուկների բոլոր բջիջների կողմից, ինչպիսին են արյունը և մեզը: Հայտնի է, որ այս նանոմասնիկները շրջակա միջավայրի ազդեցությունից պաշտպանված գենետիկ նյութ են պարունակում:

Գիտնականները հետազոտության շրջանակում մարդու հյուսվածքներն ու հեղուկներն արագ վերլուծելու համար օգտագործել են հաջորդ սերնդի փոքր ՌՆԹ-ի սեքվենավորումը (հաջորդականությունը):

Նրանք միաժամանակ մշակել են խնայողական հեղուկ կենսազննման թեստ և ստեղծել գործիքներ՝ արյունից և մեզից մանրիկ էլեկտրոններ արտաթորելու համար: Ի վերջո, ՌՆԹ-ի նոր տեսակները նույնականացնելու նպատակով գիտնականները համակարգչային հոսքագիծ են մշակել:

EV-UGR-ի հայտնաբերումը՝ հետազոտողների համոզմամբ հեռանկարներ է բացում ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղի, այլ գուցե նաև այլ հիվանդությունների ոչ ինվազիվ ախտորոշման համար:

Գիտնականները նախատեսում են հաստատել իրենց բացահայտումները մանրակրկիտ կլինիկական փորձարկումների միջոցով, որոնք դրա արդյունավետությունը հաստատելու համար նոր մոտեցման ավելի լայնածավալ հետազոտություններ կներառեն: