Մարդը 1-ին տիպի շաքարախտով հիվանդանալու ավելի քիչ հավանականություն ունի, եթե նրա մայրն է ունեցել այդ հիվանդությունը, և ոչ թե հայրը, ասվում է հետազոտության մեջ, որը նախատեսվում է ներկայացնել սեպտեմբերի 9-ից 13-ը Մադրիդում անցկացվելիք Շաքարախտի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի տարեկան հանդիպմանը, գրում է Medical Xpress-ը:
Քարդիֆի համալսարանի բժիշկ Լոուրի Ալենը և նրա գործընկերները 1-ին տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց հինգ խմբի (ընդհանուր առմամբ 11475 մարդ) մետա-վերլուծություն են անցկացրել, որպեսզի համեմատեն շաքարախտով տառապող մարդկանց՝ նույն հիվանդությունն ունեցող հայրերի և մայրերի միջև հարաբերակցությունը:
Գիտնականները պարզել են, որ հետազոտվողների հիվանդ հայրերի թիվը կրկնակի մեծ է եղել հիվանդ մայրերի թվից: Հիվանդ հայր ունեցող մարդկանց մասնաբաժինը ավելի մեծ է եղել ինչպես 1-ին տիպի շաքարախտով ախտորոշված 18 տարեկանից բարձր, այնպես էլ 18 տարեկան և ավելի երիտասարդների շրջանում:






