Գիտնականները պարզել են, որ կին բժիշկների շրջանում ինքնասպանության հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է ընդհանրապես բնակչության համեմատ՝ ըստ 20 երկրների տվյալների։
Հետազոտողները հայտնել են, որ թեեւ ինքնասպանությունների մակարդակը բժիշկների շրջանում ժամանակի ընթացքում նվազել է, իսկ հավանականությունը տարբեր երկրներում ու տարածաշրջաններում հակասական է, արդյունքները ցույց են տվել, որ անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները եւ կանխարգելիչ ջանքերը։
Աշխատանքի արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում։
Նախորդ գնահատականների համաձայն՝ ԱՄՆ-ում ամեն օր մեկ բժիշկ ինքնասպանություն է գործում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ մոտ մեկ բժիշկ 10 օրում, բայց բժիշկների ինքնասպանությունների մասին տվյալները տարբեր երկրներում հակասական են։ Այս խնդիրը լուծելու համար հետազոտողները Վիեննայի համալսարանի ղեկավարությամբ ուսումնասիրել են օբսերվացիոն հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակվել են 1960-2024թթ., որոնցում համեմատվել են բժիշկների եւ առհասարակ բնակչության ինքնասպանությունների ցուցանիշները։
Վերլուծվել է 39 հետազոտություն 20 երկրներից։ Հետազոտողները չեն հայտնաբերել ինքնասպանության հավանականության ընդհանուր ավելացում տղամարդ բժիշկների շրջանում՝ առհասարակ բնակչության համեմատ։ Սակայն կին բժիշկների ինքնասպանությունների հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է եղել (76 տոկոսով), քան առհասարակ բնակչության շրջանում։






