Սինգապուրի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրի երկու խոշորագույն օդանավակայաններում պոտենցիալ վտանգավոր շրջաններից ժամանող զբոսաշրջիկների և ինքնաթիռների անձնակազմի անդամների առողջության թեստավորման պարտադիր անցկացման մասին, ասված է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ։

«Այսօրվա դրությամբ Սինգապուրի և կապկածաղկի վիրուսով բռնկված երկրների միջև ուղիղ չվերթներ չկան։ Օգոստոսի 23-ից Չանգի և Սելետար օդանավակայաններում կսկսենք չափել կապկածաղկի վտանգված վայրերից ժամանող զբոսաշրջիկների և անձնակազմի ջերմությունն ու կստուգենք նրանց տեսողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ նմանատիպ ստուգումներ կանցկացվեն ծովով երկիր ժամանող ուղևորների համար, հայտնել է РИА Новости-ն։

Մինչ օրս՝ 2024 թվականի սկզբից ի վեր, Սինգապուրում գրանցվել է Clade 2 կապկածաղկի վիրուսով վարակման 13 հաստատված դեպք, որն ավելի քիչ վտանգավոր է մարդկանց համար, քան Clade 1 կամ Clade 1b շտամները։

Տարեսկզբից մինչև օգոստոսի 9-ը Աֆրիկայում գրանցվել է կապկածաղկի ավելի քան 17,5 հազար դեպք և 517 մահ։ Եվրոպայում կապկածաղկի դեպքը հաստատվել է միայն Շվեդիայում։

Ասիական երկրները, որոնք հայտնել են կապկածաղկի դեպքերի մասին, ներառում են Պակիստանը, Ֆիլիպինները և Թաիլանդը: Ընդ որում, Թաիլանդը իշխանությունները անցյալ հինգշաբթի հաստատել են մարդկանց համար նոր Clade 1b շտամի վտանգը։