Բրազիլիայի պետական բժշկական սանիտարական գործակալությունը (Anvisa) տեղեկացրել է, որ իրեն հայտնել են երկրում կապիկի ծաղկի (mpox) հնարավոր դեպքի մասին։

«Այս կիրակի, օգոստոսի 25-ին, Գուարուլյուսի օդանավակայանի Anvisa-ի կետի աշխատակիցները կանչվել են տեղի առողջապահության ծառայություն mpox-ի ախանշաններ ունեցող ուղեւորի հայտնաբերումից հետո,- նշվել է Anvisa-ի հաղորդագրությունում, որը տեղադրվել է գործակալության կայքում։- Արտակարգ իրավիճակներում, գործողությունների սահմանված պլանի համապատասխան, Սան Պաուլուի նահանգի Առողջության վերահսկման ռազմավարական տեղեկատվական կենտրոնը անհապաղ տեղեկացվել է, եւ պացիենտը մեկուսացվել է եւ զննվում է  Գուարուլյուս քաղաքի առողջապահության ծառայությունում»։ Գործակալությունում նաեւ տեղեկացրել են, որ այնուհետեւ նրան տեղափոխել են Սան Պաուլու քաղաքի վարակիչ հիվանդությունների ինստիտուտ։

Հաղորդման մեջ նշվել է, որ ուղեւորը օդանավակայան է եկել օգոստոսի 14-ին եւ արգելված գոտում է ապաստան խնդրող մարդկանց համար։ «Anvisa-ի աշխատակիցները լրացրել են 397 հարցաթերթիկ, չափել մյուս ուղեւորների ջերմությունը, ստուգել մաշկը,- նշվել է հրապարակման մեջ։- Նոր դեպքեր չեն պարզվել։ Տարածքում կատարվել են շրջակա միջավայրի վարակազերծման աշխատանքներ»։

«Anvisa-ն հաստատում է իր հավատարմությունը փաստերի օպերատիվ տեղեկացմանը եւ համապատասխան միջոցների ձեռնարկմանը՝ բնակչության պաշտպանության եւ օդանավակայանների անվտանգության ապահովման համար»,- ընդգծել են գործակալությունում։