Թաթարստանում գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակման 59 դեպք, հիվանդանոցում են գտնվում 13 մարդիկ, մյուսները դուրս են գրվել, «Ъ Волга-Урал»-ին պատմել են Թաթարստանի առողջապահության նախարարությունում։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել էր 58 մարդ։

Թաթարստանում հիվանդության առաջին դեպքերը պարզվել էին հուլիսի վերջին, այդ ժամանակ վարակվել էր չորս մարդ։ Օգոստոսի սկզբին հանրապետության ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում էր ստանում հինգ մարդ։ Նրանց վիճակը գնահատվում էր «միջին ծանրության»։ Տարածաշրջանի «Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ այդ ժամանակ տենդով վարակվել էր 14 մարդ։

Գերատեսչությունում նշում են, որ ռիսկի գոտում են ձկնորսները եւ այն մարդիկ, ովքեր զբաղվում են գյուղատնետսությամբ, այդ թվում ամառանոցատերերը։ Ռիսկի ենթակա են նաեւ նրանք, ովքեր այցելում են մոծակների մեծ քանակությամբ վայրեր, տեղեկացրել է «Կոմերսանտը»։ Հիշեցնենք, որ Հայաստանում 2024թ. օգոստոսի 23-ի դրությամբ գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդի 75 դեպք։