Նոթր Դամի համալսարանի ամերիկացի գիտնականները մշակել են ավտոմատացված սարք, որը կարող է մեկ ժամում ախտորոշել ուղեղի ուռուցքը (գլիոբլաստոման)։ Հետազոտությունը հրապարակվել է Communications Biology (CommsBio) գիտական ամսագրում։
Գլիոբլաստոման ուղեղի քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակներից է։ Այդ հիվանդությունն ունեցող պացիենտները միջինն ապրում են 12-18 ամիս ախտորոշման կայացումից հետո։
Նոր մեթոդի հիմքում ընկած է բիոչիպը, որն օգտագործում է էլեկտրակինետիկ տեխնոլոգիան գլիոբլաստոմայի բիոմարկերների հայտնաբերման համար։ Դրանք են աճի էպիդերմալ գործոնի (EGFR) ռեցեպտորները, որոնք խիստ խթանվում են գլիոբլաստոմայի դեպքում։
EGFR-ն կարելի է հայտնաբերել ներբջջային վեզիկուլներում կամ էկզոսոմներում՝ բջիջների կողմից արտազատվող հատուկ մասնիկներում։ Դրանք սովորական մոլեկուլից մեծ են 10-50 անգամ եւ էլեկտրական լիցք ունեն։
Չիխի էլեկտրակինետիկ սարքը հայտնաբերում է EGFR-ն՝ ֆիքսելով բարձր բացասական լիցքը։ Լարվածության այդ շարժը մատնանշում է ուռուցքի առկայության մասին։
Մասնագետների խոսքով՝ ուսումնասիրման համար բավական է, որ սարքն ունենա 100 միկրոլիտր արյուն, իսկ մեկ բիոչիպի արժեքը մոտ 2 դոլար է (180 ռուբլի՝ ըստ նյութի հրապարակման պահի փոխարժեքի)։






