Միջազգային հետազոտական խումբը՝ Centenary Institute բժշկական կազմակերպության գլխավորությամբ, ստեղծել է այն ալկոհոլիկներին պարզելու նոր գենետիկ սարք, որոնք ավելի շատ են ենթակա լյարդի ցիռոզի վտանգին։
Hepatology Communications ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները ներկայացնում են սարքը, որը նոր հույս է տալիս լյարդի ցիռոզի վաղ ախտորոշման հարցում։ Ալկոհոլի պատճառով առաջացող լյարդի ցիռոզից ամեն տարի մահանում է ավելի քան 300 000 մարդ ողջ աշխարհում։ Վերջերս ստեղծված սարքը, որը հայտնի է որպես ռիսկի պոլիգենային գնահատում (PRS), օգնում է պարզելու այն մարդկանց, ովքեր ավելի շատ են ենթակա լյարդի ցիռոզի վտանգին՝ կապված ալկոհոլի օգտագործման հետ։
Հետազոտողները PRS-ը ստեղծելիս համեմատել են լյարդի ցիռոզ ունեցող հազար պացիենտների գենետիկ պրոֆիլները այն մարդկանց հետ, որոնց լյարդը չի վնասվել։ 20 սպեցիֆիկ գենետիկ մարկերների հիման վրա ստացվել է ռիսկի գնահատականը։
«Մեր ռիսկի պոլիգենային գնահատումը նոր մոտեցում է լյարդի ցիռոզի ախտորոշման հարցում։ Այն թույլ կտա մեզ պարզել բարձր ռիսկի ենթակա մարդկանց եւ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք կօգնեն կանգնեցնել լյարդի հիվանդությունը»,- նշել են գիտնականները։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ PRS-ը զգալիորեն բարելավում է լյարդի ցիռոզի կանխատեսումը՝ կապված ալկոհոլի օգտագործման հետ՝ ռիսկի այլ գործոնների (ոչ գենետիկ) համադրմամբ, ինչպիսին են ալկոհոլի օգտագործման սովորությունները, տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ շաքարային դիաբետը։ Հայտնաբերվել է, որ այդ գործիքը օգտակար է լյարդի այլ հիվանդությունների ախտորոշման համար՝ կապված մետաբոլիկ (ոչ ալկոհոլային) գործոնների հետ։






