Քոլդ Սփրինգ Հարբորի լաբորատորիայի (Նյու Յորք) ամերիկացի գիտնականները ստեղծել են նոր մեթոդ, որը թույլ կտա զրկել քաղցկեղային բջիջներին սնուցող նյութերից եւ սկսել դրանց ոչնչացումը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Metabolism (NatMetab) գիտական ամսագրում։
Չարորակ ուռուցքների բիջիջները սպառում են գլուտամին ամինաթթուն, որն անհրաժեշտ է դրանց աճի եւ բազմացման համար։ Նախորդ փորձերը ցույց են տվել, որ գլուտամինից քաղցկեղային բջիջներին զրկելը ստիպում է ուռուցքին հարմարվել եւ անցնել ալֆա-կետոգլուտարատ նյութով սնվելուն։
Նոր հետազոտությունում թիմն ինհիբացրել է (ճնշել է) կրծքի քաղցկեղի բջիջներում մետաբոլիկ ուղին, որը պատասխանատու է ալֆա-կետոգլուտարատի յուրացման համար։ Մոտեցումը ցույց է տվել արդյունավետություն՝ ոչնչացնելով քաղցկեղի բջիջները լաբորատոր անոթներում եւ բուժելով մկների կրծքի ուռուցքը։
Գիտնականները հուսով են, որ քաղցկեղի մետաբոլիկ ուղիների ինհիբացումը թույլ կտա պայքարել դրա մետաստազների դեմ եւ փրկել ուռուցքաբանական ախտորոշում ունեցող պացիենտներին, որոնք շատ դժվար են տրվում բուժման, ներառյալ ուղեղի քաղցկեղը։






