Գիտնականները հայտարարել են, որ սեփական երիկամը կամավոր զոհաբերել համաձայնած մարդիկ վիրահատությունից մահանալու ավելի ցածր ռիսկի են ենթարկվում, քան բժիշկները երկար ժամանակ ենթադրում էին:
Հետազոտությունը վերլուծել է 30 տարվա կենդանի երիկամների նվիրատվությունները և պարզել, որ մինչև 2022 թվականը յուրաքանչյուր 10 հազար դոնորից 1-ը մահացել է վիրահատությունից հետո երեք ամսվա ընթացքում:
Փոխպատվաստման կենտրոններն ավելի հին տվյալներ են օգտագործել: Դրանք ցույց են տալիս, որ մահվան ռիսկի են ենթարկվում 10 հազար ողջառողջ դոնորից 3-ը, երբ պոտենցիալ մահացու վիրաբուժական բարդությունների մասին խորհրդատվություն են տրամադրել դոնորներին:
«Վերջին տասնամյակի ընթացքում կենդանի դոնորների վիրահատարանը շատ ավելի անվտանգ է դարձել», - ասում է Նյու Յորքի համալսարանին առընթեր Լանգոն բժշկական կենտրոնի փոխպատվաստման վիրաբույժ է և JAMA-ում հրապարակված հետազոտության համահեղինակ դոկտոր Դորի Սեգևը:
Սեգևն ասում է, որ առանցքային պատճառը վիրաբուժության նոր տեխնիկան է, և նա կոչ է անում թարմացնել ուղեցույցները՝ արտացոլելու համար անվտանգության այս բարելավումները և, ըստ ամենայնի, ողջառողջ դոնորների շրջանում մեծացնել նվիրատվության նկատմամբ շահագրգռվածությունը:
Նա հաճախ բացահայտում է, որ փոխպատվաստում ստացողներն ավելի շատ մտահոգված են իրենց դոնորների համար հնարավոր ռիսկերով, քան իրենք՝ պոտենցիալ դոնորները:
Ամեն տարի միայն ԱՄՆ-ում օրգանների փոխպատվաստմանը սպասող հազարավոր մարդիկ են մահանում:
Ողջառողջ դոնորները կարող են տալ իրենց երկու երիկամներից մեկը կամ լյարդի մի մասը՝ միակ օրգանը, որը վերականգնվում է:
ԱՄՆ-ում երիկամների փոխպատվաստման ցուցակում 90 հազար մարդ է հերթագրված, ողջառողջ դոնոր գտնելը ոչ միայն նվազեցնում է տարիների սպասումը, այլև հնարավորություն է տալիս այս օրգաններն ավելի երկար պահպանել, քան մահացած դոնորների օրգանները:
Ընդսմին, անցյալ տարի երկրի ավելի քան 27 հազար երիկամի փոխպատվաստումներից միայն 6290-ն է եղել ողջառողջ դոնորներից, ինչը նախքան կորոնավիրուսի համավարակը ամենաբարձր ցուցանիշն է:






