Մոնղոլիայում կարմրուկով հիվանդացածների թիվն ավելացել է՝ հասնելով 13-ի, շարունակվում է չպատվաստված քաղաքացիների շտապ պատվաստումը, հատկապե բուժհաստատություններում եւ բնակչության սպասարկման կազմակերպություններում աշխատողների։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տեղեկացրել են կարմրուկի դեմ պայքարի շտաբում, որն ստեղծվել է առողջապահության նախարարությունում։

«Օգոստոսի 30-ի դրությամբ Մոնղոլիայում մինչ այժմ պարզված 12 դեպքերին ավելացել է եւս մեկը։ Շարունակվում է 5,8 հազար չպատվաստված երեխաների եւ բուժաշխատողների պատվաստումը, ինչպես նաեւ այն կազմակերպությունների աշխատակիցներինը, որոնք սպասարկում են բնակչությանը»,- տեղեկացրել են շտաբում։

Նրա տեղեկացմամբ՝ նման շտաբներ ստեղծվել են երկրի մարզերի բոլոր շրջաններում։ Կարմրուկի ախտանշանների հայտնաբերումը երկիր մտնողների համար շարունակվում է բոլոր սահմանային անցակետերում եւ «Չինգիզխան» միջազգային օդանավակայանում, որտեղ ամեն շաբաթ ժամանում է ավելի քան 9 հազար մարդ այլ երկրներից։