Առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) անվճար կատարվում է ՊԱՊ թեստ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 30 և ավելի տարիքի կանայք կարող են հանձնել ՊԱՊ թեստ` ժամանակին ախտորոշելու և կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը:






