Շրջաններում ապրող մարդկանց մոտ, որտեղ ծառերի եւ թփերի քանակն ավելի քան կրկնապատկվել է, իջել է օրգանիզմում բորբոքման մակարդակը։ Քրոնիկական բորբոքումը սրտի հիվանդությունների եւ այլ խանգարումների  ռիսկի գործոն է։ Այս մասին տեղեկացրել է MedicalXpress-ը։

Գիտնականներն ստացել են 745 ամերիկացիների արյան, մեզի, մազերի եւ եղունգների նմուշները։ Նրանք նաեւ գնահատել են շրջանների կանաչապատման եւ օդի որակի մակարդակը։ Հետո այն շրջանում, որտեղ ապրել է հետազոտության մասնակիցների մոտ կեսը, տնկել են ավելի քան ութ հազար խոշոր ծառեր եւ թփեր։ Հեղինակները այն գոտիների պացիենտների առողջությունը, որտեղ տնկել են նոր ծառերը, համեմատել են նոր ծառեր չունեցող գոտիների մարդկանց հետ։

Նրանց մոտ, ովքեր ապրել են ավելի կանաչապատ շրջանում, С-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը 120 տոկոսով ավելի ցածր է եղել։ Այդ մարկերը ցույց է տալիս օրգանիզմում բորբոքման ընդհանուր մակարդակը եւ թույլ է տալիս կանխատեսել ինֆարկտի վտանգն անգամ ավելի մեծ ճշգրտությամբ, քան խոլեստերինի մակարդակը։ С-ռեակտիվ սպիտակուցի բարձր մակարդակը կապված է նաեւ դիաբետի եւ քաղցկեղի որոշ տեսակների ավելի մեծ հավանականության հետ։ Հետազոտությանը կանաչ շրջաններից մասնակցած մարդկանց մոտ ինֆարկտի կամ քաղցկեղի վտանգն իջել է 10-15 տոկոսով։