Համաձայն JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության՝ աղքատ շրջաններում ապրող կանանց կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունքներն ամենավատն են։

Բժշկության դոկտոր Ջեյ Սի Չենը Օհայոյի համալսարանին կից Վեքսների բժշկական կենտրոնից եւ Կոլումբուսի Ջեյմսի ուռուցքաբանական հիվանդանոցից եւ նրա գործընկերները ուսումնասիրել են քրոնիկական աղքատությունը եւ կրծքագեղձի քաղցկեղի բնութագրերը, վիրաբուժական բուժումն ու մահացությունը։ Ուսումնասիրությունում ներառվել են 312 145 կանայք (18 տարեկան եւ ավելի բարձր), որոնք I-III փուլերի կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել 2010-2018թթ.։

Գիտնականները հայտնաբերել են, որ կանանց 6,4 տոկոսն ապրել է մշտական աղքատության պայմաններում, ինչը կապված է եղել ուռուցքների ավելի ագրեսիվ տեսակների հավանականության հետ, ներառյալ եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղը։ Կայուն աղքատության շրջաններում ապրող պացիենտների մեծ թվին գումարվել են մաստէկտոմիան եւ թեւատակերի ավշային հանգույցների դիսեկցիան։ Կրծքագեղձի զարգացման բարձր ռիսկ եւ քաղցկեղից մահացության ավելի մեծ ռիսկ նկատվել է նրանց մոտ, ովքեր ապրել են կայուն աղքատության պայմաններում (ռիսկի գործակիցներն են 1,10 եւ 1,13 համապատասխանաբար)։ Մահացության ռիսկը ինչպես կրծքագեղձի սպեցիֆիկ քաղցկեղից, այնպես էլ բոլոր պատճառներից տարբերվել է ախտորոշման կայացումից արդեն երեք տարի հետո։

«Մշտական աղքատության շրջաններում ապրելն ազդել է ուռուցքների բնութագրերի, վիրաբուժական բուժման եւ մահացության վրա»,- ընդգծել են հետազոտության հեղինակները։