Չեխիայում 2024թ. սկզբից կոկլյուշով՝ կապույտ հազով հիվանդացել է մոտ 29,4 հազար մարդ, որոնցից ինը մահացել է։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության պետական ինստիտուտը։
«2024. Առաջին ութ ամիսներին կապույտ հազով [Չեխիայում] հիվանդացել է մոտ 29,4 հազար մարդ, որոնցից ինը մահացել է (յոթ մեծահասակ եւ երկու փոքր երեխա)»,- նշվել է հաղորդագրությունում։
Հիվանդության վերջին զոհը երեք ամսական մի աղջիկ է եղել։ Մահացածների մեծ մասը 48-ից բարձր տարիիք մարդիկ են եղել։ Բուժաշխատողները օգոստոսին ամեն շաբաթ գրանցել են կապույտ հազով վարակման մոտ 700 դեպք։ 2024թ. հանրապետությունում կապույտ հազով հիվանդացածների թիվն առավելագույնն է 1958 թվականից ի վեր, երբ այնտեղ սկսել են պատվաստել դրա դեմ։
Կապույտ հազով հիվանդացածները, ընդգծում են բժիշկները, պետք է մեկուսացվեն շրջապատողներից։ Որպես կանխարգելիչ միջոց այդ վարակի տարածման դեմ, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բժիշկները խորհուրդ են տալիս հաճախակի եւ ինտենսիվորեն օդափոխել սենյակները։






