Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը բարձրացնում է աթերոսկլերոզի հավանականությունն անգամ երիտասարդների մոտ, հատկապես տատանման դեպքում։ Դա ընդգծում է խոլեստերինի ցածր մակարդակը պահելու անհրաժեշտությունը ողջ կյանքի ընթացքում, նշել են Nature-ի հրապարակման հեղինակները։
Աթերոսկլերոզը սրտային եւ անոթային հիվանդությունների կարեոր պատճառն է։ Այն բարձրացնում է անոթների կոշտությունը եւ հանգեցնում դրանց անցանելիության նեղացման բշտերի պատճառով, որոնք բաղկացած են ճարպերից, խոլեստերինից, կալցիումից եւ այլ նյութերից, որոնք շրջանառվում են արյան մեջ։
Սովորաբար կենդանիների վրա աթերոսկլերոզի հետազոտություններում մկներին կերակրում են յուղոտ սննդով մի քանի շաբաթվա ընթացքում։ Նոր աշխատանքում գիտնականները ստուգել են, թե ինչ տեղի կունենա, եթե մկները այդ դիետան պահեն ամբողջ կյանքի ընթացքում։ Հեղինակները նշել են, որ իրենց հետազոտությունը դարձել է առաջիններից մեկը, որում ուսումնասիրվել է այդ հարցը։
Ճարպերի բարձր պարունակությունը բարձրացրել է աթերոսկլերոզի հավանականությունն անգամ երիտասարդ մկների մոտ։ Ամենից վատ իրավիճակը եղել է այն ժամանակ, երբ հերթագայել են շաբաթները ճարպերի բարձր եւ ցածր պարունակություններով։ Դա բացատրում է, թե ինչու ստատինների (դեղեր խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար) ոչ մշտական ընդունումը չի օգնում նվազեցնել սիրտ-անոթային վտանգը։
Գիտնականները խորհուրդ են տվել մարդկանց առողջ դիետայի հետեւել եւ մշտապես ընդունել ստատիններ անգամ խոլեստերնի մակարդակի կարգավորման դեպքում։






